Categories: Գիտություն

Գիտնականները բացատրել են, թե ինչպես է Covid-19-ն ազդում նախածննդյան սթրեսի վրա

Մայրերի մոտ կորոնավիրուսի համավարակի պատճառով ի հայտ եկած երկարատև սթրեսային վիճակը կարող է լրջորեն ազդել պտղի և երեխայի հետագա հոգեկան առողջության վրա:

Հետազոտողների միջազգային խումբը վեր է հանել մայրերի մոտ դիտվող նախածննդյան (պրենատալ) սթրեսի հստակ պատճառները: Այդ վիճակն անմիջապես և երկարատև ազդում է երեխայի հետագա հոգեկան առողջության վրա: Արդյունքները ստացվել են DREAM-BIG («Հետազոտություններ՝ աննպաստ շրջակա միջավայրի պայմանների, հոգեկան առողջության, կենսաբանական դյուրըմբռնման և գենդերի ոլորտներում») ծրագրի շրջանակներում:

Ծրագրի առաջատար հետազոտող Էշլի Վազանան նշել է, որ արդեն հասկացել են. ամբողջ կյանքի հոգեկան առողջության հիմքերը դրվում են կյանքի առաջին տարիներին, բայց նաև հաստատվել է այն հիպոթեզը, որ նախածննդյան սթրեսը՝ հղիության ընթացքում հոգեբանական բարօրությունը, կարևոր հանգամանք է: Նրա խոսքով՝ նախածննդյան սթրեսի ազդեցությունը հաստատող տվյալներ ունենալով՝ հնարավոր է դիտարկել միջոցառումները, որոնք կարող են օգնել մայրերին՝ պաշտպանելու իրենց երեխաներին:

Հետազոտությունում նշված են հաստատուն 4 հանգամանքներ, որոնք ազդում են մոր վրա: Դրանք են՝ գերագրգիռ ախտանշանների ընդհանուր հանգամանքը և երեք հստակները՝ ահազանգի/դեպրեսիայի, մարմնական, ինչպես նաև հղիության հետ կապված անհանգստության հանգամանքները:

Ընդհանուր գերագրգիռ ախտանշանները, որոնք կապված են հղիության ընթացքում մոր տրամադրության հետ, խոսում են հոգեկան առողջության խնդիրների մասին, որոնք ի հայտ են գալիս երեխայի մոտ՝ 4-7 տարվա ընթացքում: Նշվում է, որ հոգեկան առողջության խանգարման գրեթե կեսն ազդում է մինչև 5 տարեկանը, իսկ մինչև հասունանալը դրսևորվում է առնվազն 75%-ով:

Հեղինակները եզրակացնում են, որ ստացված արդյունքներն ընդգծում են աջակցող միջոցառումների անհրաժեշտությունը՝ ուղղված հղիների հոգեկան վիճակի բարելավմանը: Նրանք շեշտում են, որ ներկայումս նման միջոցները քիչ են, ինչպես՝ հետազոտությունները, որոնք դիտարկում են երկարատև հետևանքներն այն երեխաների մոտ, ում մայրերը հղիության ընթացքում տևական սթրես են տարել:

Հետազոտողների գնահատմամբ՝ Covid-19 համավարակը հավելյալ սթրես է հանդիսանում, իսկ սոցիալական հեռավորություն պահպանելու անհրաժեշտությունը նրանց համար հավելյալ ծանրաբեռնվածություն է առաջացնում: Աշխատության առաջին հեղինակ դոկտոր Էստեր Սեկելին նշել է, որ կան բազմաթիվ հանգամանքներ, այդ թվում՝ գենետիկան, գենդերը, սեռը, ծննդաբերությունից հետո շրջակա միջավայրը, սակայն մայրական սթրեսն այդ անբարենպաստ շրջակա միջավայրի հետ համադրելիս այս հետհամավարակային աշխարհում ծնված երեխաների մոտ հոգեկան առողջության լուրջ խնդիրների պոտենցիալ է ձևավորվում:

Դոկտոր Վազանան ընդծել է, որ հոգեկան առողջությունը պետք է հաղթանդամ առողջության հիմնարար մասը լինի: Նշվում է, որ ապագա մայրը չի կարող իր համար բարենպաստ միջավայր ստեղծել, որն իրեն կպաշտպանի շրջապատի ցնցումներից: Գիտնականները շեշտել են, որ պետք է հասկանալ հոգեկան առողջության պահանջների կարևորությունն ամբողջ կյանքի ընթացքում՝ սկսած նախածննդյան շրջանից: Նրանք ցանկություն են հայտնել, որ մայրերը հասանելիություն ունենան հոգեկան առողջության պահպանության ռեսուրսների նկատմամբ, սակայն ներկայումս նման ծառայություններին, հնարավոր է, ավելի երկար պետք լինի սպասել, քան հղիության ընթացքն է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021