Categories: Գիտություն

ԱՄՆ-ում բնակչության գրեթե 1/3-ը հավատում է Covid-19-ի դեմ պատվաստանյութի միջոցով չիպավորմանը

Իրականացված հարցումների տվյալները ցույց են տալիս, որ մարդիկ չեն ցանկանում ուսումնասիրել պատվաստման վերաբերյալ գիտական տեղեկությունները, այլ հակված են ի գիտություն ընդունելու առավելապես քաղաքական նախասիրություններից բխող տեսությունները:

Մի քանի օր առաջ Yahoo News-ի և YouGov-ի կողմից արված հարցոմները ցույց են տվել, որ բազմաթիվ ամերիկացիներ հավատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վերաբերյալ կոնսպիրոլոգիական տեսությանը: Հարցումների համաձայն՝ Covid-19-ի դեմ պատվաստումը Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի խորամանկ ծրագրի մաս է, ով ցանկանում է վերահսկել միլիարդավոր մարդկանց տեղաշարժն ու գործողությունները:

Ենթադրվում է, որ պատվաստանյութի հետ մեկտեղ մարդու օրգանիզմում չիպ՝ «էլեկտրոնային նշում» են տեղադրելու: Դավադրության տեսության տարբեր վարկածներում այդ չիպի գործառույթները տարբերվում են. գտնվելու վայր, անպիտաններին սպանելու նպատակով՝ ուռուցքների առաջացում և այլն: Ընդհանուր առմամբ՝ Գեյթսի չարագործ ծրագրերին հավատում է ամերիկացիների գրեթե 1/3-ը՝ 28%-ը:

Ուշագրավ է, որ նման տեսությունների նկատմամբ հավատն ԱՄՆ-ում հստակ համապատասխանում է քաղաքացիների քաղաքական հայացքներին: Չիպով պատվաստանյութի վերաբերյալ կոնսպիրոլոգիական տարբերակը կիսում է հանրապետականների 44%-ը, իսկ դեմոկրատներից՝ ընդամենը 19%-ը: Ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփն այդ պաշտոնին առաջադրվել է հենց Հանրապետական կուսակցության կողմից:

Քաղաքական հայացքների և կոնսպիրոլոգիական տեսությունների համադրումը հանրության համար վտանգավոր է: Հարցի տեխնիկական և գիտական տարրերի մասին մտածելու փոխարեն մարդիկ ընդունում են այն, ինչ ներկայացնում են իրենց վստահությունը վայելող քաղաքական գործիչները:

Հարցումները նաև ցույց են տալիս, որ «սեփական իրականության ընտրության» արդյունքը խախտում է գործնականում ցանկացած տեղեկատվության ընկալում, որը վերաբերում է Covid-19-ին՝ պատվաստումից մինչև մահացածների քանակ: Բնակչության ճնշող մեծամասնությունը կամ «շատ» (56%) կամ «մի քիչ» (30%) է անհանգստացած «կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ կամ մոլորեցնող տեղեկություններից»: Ընդ որում` հարցումների այս կետերում դեմոկրատների ու հանրապետականների մեծամասնությունը միմյանց հետ համամիտ են:

Իսկ ահա ապատեղեկատվության աղբյուրների վերաբերյալ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների կարծիքները տարբեր են: Ըստ դեմոկրատների՝ խեղաթյուրված կամ միտումնավոր կեղծ տեղեկություն վիրուսի մասին ավելի շատ տարածում է ԱՄՆ նախագահի աշխատակազմը: Հանրապետականները կեղծիքի տարածման մեջ մեղադրում են ԶԼՄ-ներին:

Համավարակի ընթացքի, վիրուսի առանձնահատկությունների և պատվաստանյութերի հնարավորությունների մասին տվյալների առատությունը հանգեցնում է նրան, որ ԱՄՆ բազմաթիվ բնակիչներ կհրաժարվեն պատվաստումներից: Հարցվածների ընդամենը 50%-ն է վստահաբար պատասխանել, որ պատրաստ է Covid-19-ի դեմ պատվաստվելուն. ցուցանիշը նույն կազմակերպությունների կողմից մայիսի սկզբին կատարված հարցման տվյալների համեմատ նվազել է 5%-ով: Իսկ ահա այն մարդկանց թիվը, ովքեր մտադիր չեն պատվաստվել, աճել է՝ 19-ից դառնալով 23%:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021