Categories: Գիտություն

ԱՀԿ-ն դադարեցրել է Թրամփի դեղամիջոցի՝ հիդրոքսիքլորոքինի փորձարկումները

Հետազոտությունը պարզել է, որ հիդրոքսիքլորոքինի կիրառումը ոչ միայն արդյունավետ չէ, այլև կարող է բարձրացնել պացիենտի մահացության հավանականությունը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) անվտանգության նկատառումներից ելնելով դադարեցրել է Covid-19-ի բուժման պոտենցիալ դեղամիջոց համարվող հիդրոքսիքլորոքինի և քլորոքինի կլինիկական փորձարկումները: Վերջերս կատարված ուսումնասիրությունը պարզել է, որ հիդրոքսիքլորոքինի կիրառումը ոչ միայն արդյունավետ չէ, այլև կարող է բարձրացնել պացիենտի մահացության հավանականությունը:

Ամբողջ աշխարհում 671 հիվանդանոցների 96 հազար պացիենտների հետազոտություն իրականացնելով՝ գիտնականները եզրակացրել են, որ քլորոքինն ու հիդրոքսիքլորոքինն ունեն սիրտ-անոթային համակարգի մոտ բարդացումներ առաջացնելու հնարավոր վտանգավորություն: Հակամալարիական դեղամիջոցն ընդունող պացիենտների մոտ նկատվել է սրտային առիթմիայի առաջացման բարձր հավանականություն:

Որոշ ժամանակ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ կանխարգելիչ նպատակներով ընդունում է հիդրոքսիքլորոքին, որպեսզի չվարակվի, չնայած ԱՀԿ-ի այն հայտարարությանը, որ կորոնավիրուսի դեմ պայքարում դեղամիջոցի արդյունավետության վերաբերյալ հուսալի ապացույցներ չկան:

Կիրակի օրը Թրամփը հայտարարել էր, որ ավարտել է դեղամիջոցի ընդունման երկշաբաթյա կուրսը և այլևս չի ընդունում՝ նշելով. «Ի դեպ՝ ես դեռ այստեղ եմ»: Կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների ընդունումը ողջունել է նաև Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն:

ԱՀԿ-ն նախկինում զգուշավորություն էր ցուցաբերում դեղամիջոցի կլինիկական փորձարկումների հարցում, իսկ այժմ դրանք դադարեցրել է, մինչև դեղամիջոցի անվտանգության համար պատասխանատու գործադիր խումբը չհետազոտի հասանելի բոլոր նյութերը:

Միևնույն ժամանակ ԱՀԿ-ում հավելել են, որ քլորոքինը և հիդրոքսիքլորոքինը նախկինի նման անվտանգ են մալարիայի և մի շարք այլ աուտոիմունային հիվանդությունների բուժման համար:

Կողմնակի ազդեցություններ

Հիդրոքսիքլորոքին. քլորոքինի ավելի ուշ և առավել քիչ տոքսիկ տարբերակ, ունի առավել արտահայտված հակավիրուսային և հակաբորբոքային նշանակություն:

Քլորոքին. սովորաբար նշանակվում է մալարիայի, որոշ պրոտոզոյային վարակների, ռևմատոիդ արթրիտի և կարմիր գայլախտի բուժման համար:

Այս երկու դեղամիջոցներն էլ ունեն կարդիոտոքսիկ ազդեցություն և կարող են առաջացնել առիթմիա և տախիկարդիա, հատկապես սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող պացիենտների մոտ: Այդ մասին ավելի վաղ նախազգուշացրել է նաև Սննդամթերքի և դեղամիջոցների վերահսկման ամերիկյան վարչությունը (FDA)՝ կապված ամբուլատոր պայմաններում կամ կլինիկական փորձարկումների ժամանակ Covid-19-ի բուժման նպատակով այդ դեղամիջոցների կիրառման հետ:

Նախորդ շաբաթ հրապարակված հետազոտությունում նշվել է, որ դեղամիջոցի օգտագործումն առանձին կամ անտիբիոտիկների հետ մեկտեղ կարող է բարձրացնել կորոնավիրուսից մահացության վտանգը:

Գիտնականները հետազոտված պացիենտների տվյալները հետազոտել են երեք խմբերում: Առաջին խմբում հավաքվել են այն հիվանդների տվյալները, որոնց բուժել են հակամալարիական դեղամիջոցներից մեկով, երկրորդում՝ որոնց տրամադրվել է հակամալարիական դեղամիջոց՝ հակաբիոտիկների հետ: Երրորդ խումբը վերահսկողն է. պացիենտներ, որոնց դեղամիջոց չի տրվել: Արդյունքում՝ դեղամիջոցն ընդունած պացիենտների մոտ մահացության վտանգն ավելի մեծ է եղել:

Վերահսկող խմբում մահացությունը կազմել է 9,3%, դեղամիջոցն ընդունածների խմբում՝ 16-23,8% (հիդրոքսիքլորոքին՝ 18%, քլորոքին՝ 16,4%, հակաբիոտիկների հետ՝ 22,2 և 23,8%): Հակամալարիական դեղամիջոցներն ընդունածների մոտ սրտային առիթմիայի առաջացումն էականորեն բարձր է եղել:

Փորձագետներն ավելի վաղ էին կոչ արել չդիմել հակամալարիական դեղերի ինքնանշանակ և անվերահսկելի կիրառմանը, սակայն վերջին հետազոտությունը տրամադրել է դրանց կողմնակի ազդեցությունների՝ մինչ օրս ամենազանգվածային տեղեկությունը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021