Categories: Գիտություն

Վրաստանում Covid-19-ով վարակվածների թիվը հասել է 15-ի

Վարակվածներից 2-ի վիճակը ծանր է: 141 մարդ գտնվում է կարանտինում, 51 հոգի բժշկական հսկողության ներքո են: Բժիշկները զգուշացնում են, որ վարակվածների թիվը կարող է աճել:

Վրաստանում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 15-ի: Նոր տեսակի վիրուսի նախազգուշացման և դրա դեմ պայքարի շտաբի տվյալներով՝ 141 մարդ Վրաստանում կարանտինում են գտնվում, 51 քաղաքացի բժշկական հսկողության ներքո են:

Վարակվածներից 14-ը բուժում են ստանում Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում, 1-ը՝ Իմերերիի շրջանի Սաչխերեի բժշկական կենտրոնում: Հաղորդվում է, որ վարակվածներից երկուսի վճակը ծանր է, իսկ մեկի մոտ ախտանիշներ ի հայտ չեն եկել. վիրուսը հայտնաբերվել է միայն լաբորատոր հետազոտությամբ:

Վրաստանի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է աճել, քանի որ Չինաստանի սահմաններից դուրս համաճարակային իրավիճակը շարունակում է վատթարանալ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021