Categories: FAQ

Ի՞նչ է կատարվել Նորագավիթի մաքսատանը վարչապետի այցի ընթացքում. պարզաբանում

Մաքսատան մաքրությունն, ինչպես նաև սենյակներից մեկում պատին հենած ՀՀ դրոշը տեսնելով՝ վարչապետ Փաշինյանը զայրացավ եւ, դիմելով ՊԵԿ նախագահին, նշեց՝ «Պետական եկամուտների կոմիտեում պարգևավճարները կրճատեք և այստեղ պատշաճ մաքրություն կատարեք։

Ինչ է եղել

Ապրիլի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Նորագավիթի մաքսատուն: ՀՀ վարչապետը տեղում ծանոթացավ մաքսատան հնարավորություններին: Նորագավիթի մաքսակետում վարչապետին ուղեկցում էին ՀՀ պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը և այլ պաշտոնյաներ: Մաքսատան մաքրությունն, ինչպես նաև սենյակներից մեկում պատին հենած ՀՀ դրոշը տեսնելով՝ վարչապետ Փաշինյանը զայրացավ եւ, դիմելով ՊԵԿ նախագահին, նշեց՝ «Պետական եկամուտների կոմիտեում պարգևավճարները կրճատեք և այստեղ պատշաճ մաքրություն կատարեք։ Այս սենյակում, այս դրոշի պայմաններում աշխատողներին բոլորին ասեք՝ ազատման դիմում գրեն»: Հարցին նկատողությամբ հնարավոր չէ՞ր սահմանափակվել, վարչապետը պատասխանեց՝ ոչ:

Վարչապետի «հանձնարարականից» հետո

ՀՀ վարչապետի այցից ու ՀՀ դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ նրա նկատողությունից հետո աշխատանքից ազատվեց ոչ միայն մաքսատան տվյալ աշխատակիցը՝ Հայկ Մարտիրոսյանը, այլև տվյալ վարչության պետը։  Պետեկամուտների կոմիտեից տեղեկացրեցին՝ աշխատակցին մաքսատան ղեկավար կազմից ոչ ոք չի ճնշել աշխատանքից հեռանալու նպատակով. մաքսային ծառայողն իր կամքով է դիմումը գրել։ Վարչապետի այցից հետո արդեն տարածքում նոր ցուցանակներ էին հայտնվել՝ պահպանել մաքրությունը, չծխել գրություններով։

Ինչպես է հարցը կարգավորում ՀՀ օրենսդրությունը

ՀՀ քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածը սահմանում է՝ ՀՀ զինանշանը, պետական դրոշը, պետական օրհներգը, ինչպես նաև այլ պետության պետական խորհրդանիշներն անարգելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկու հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: Այսինքն, դրոշն անարգելու փաստով պետք է սկսվեր վարույթ՝ հասկանալու համար, նախ, այս ա՞նձն է անարգողը․ թե՞ ոչ, և հետո նոր, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջների, իրականացվեր նախաքննություն, իսկ դատական քննությունից հետո կայացվեր դատական ակտ։ Անգամ այս դեպքում աշխատողին աշխատանքից ազատելու վերաբերյալ օրենսդրության մեջ որևէ հիշատակում չկա։ Իսկ ըստ «Մաքսային ծառայության մասին» օրենքի կամ ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ ՀՀ պետական հաստատությունների աշխատակիցներին աշխատանքից ազատելու և աշխատանքի ընդունելու իրավասություն ունի միայն տվյալ կառույցի ղեկավարը, տվյալ դեպքում աշխատանքից ազատելու իրավասություն ունեն ՊԵԿ-ի կամ այդ մաքսատան ղեկավարը: Ընդ որում, նրանք էլ աշխատակցին աշխատանքից կարող են ազատել՝ հիմնվելով «Մաքսային ծառայության մասին» օրենքի վրա և կոնկրետ հղում տալ, թե որ հոդվածի որ դրույթներն է խախտել այդ աշխատակիցը:

Ի՞նչ են կարծում իրավապաշտպանները

Մարդու իրավունքների պաշտպանները, քաղաքական տարբեր գործիչներ քննադատում են գործադիրի ղեկավարի պահվածքը՝ ասելով՝ մաքսային ծառայողներին նման կերպ աշխատանքից հեռացնելու որևէ իրավական հիմք չկա։ Իսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից դեռ մեկնաբանություն չի  եղել միջադեպի վերաբերյալ, փոխարենը գրասենյակի աշխատակազմից հայտնում են՝ իրականացվում է համապատասխան ուսումնասիրություն:

Ինչ է կարծում վարչապետը

Դեպքից օրեր հետո լրագրողների հետ զրուցում վարչապետ Փաշինյանը պնդեց՝ ինքը չի ստիպել ՊԵԿ աշխատակցին ազատման դիմում ներկայացնել, աշխատակիցը ցանկության դեպքում կարող էր շարունակել աշխատել։ Վարչապետը նաև նշեց, որ տեղեկություն է ստացել, որ դեպքից հետո պետական բոլոր կառույցներում զբաղվել են դրոշների խնամքով։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021