Categories: FAQ

Ինձ խայթել է օձը, կարծես թե, իժ է. ի՞նչ անել

Ես այնքան չեմ սիրում օձերին, ինչպե՞ս խուսափել նրանց հետ հանդիպումից

Եթե սիրում եք գնալ զբոսանքի, սունկ կամ հատապտուղ հավաքելու կամ, պարզապես, զբոսնել բնության գրկում, ապա օձերին չհանդիպելու ընդհանուր հնարքներ մտածելը դժվար է:

Բայց, առաջին հերթին, բացարձակապես փաստ չէ, որ դուք կհանդիպեք օձերի:

Երկրորդ`ամենակարևորն է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ:

Մի՛ քայլեք ոտաբոբիկ, ուշադիր նայե՛ք ձեր ոտքերի տակ (հատկապես ճահիճների մոտակայքում), մի՛ փորձեք լուսանկարվել օձերի հետ, քանի դեռ համոզված չեք, որ դրանք անվնաս են:

Իսկ ինչպե՞ս հասկանալ, թե «ո՞վ» է ձեր առջև՝ լորտո՞ւ, թե,՞ օրինակ, իժ

Ամենահեշտ ճանապարհն է. եթե օձի գլխին կա երկու մեծ դեղին պուտ, ապա չպետք է անհանգստանալ. դա լորտու է: Ահա այսպիսի տեսք ունի այն:

Հայկական իժ

Եթե դեղին պուտեր չկան, ապա պետք ուշադիր նայել. հնարավոր է, ինչ-որ թունավոր օձ է, ամենայն հավանականությամբ, սովորական իժ է:

Ի՞նչ տեսք ունի իժը

Իժերի մոտ (մենք այժմ խոսում ենք սովորական իժերի մասին է, կան այլ տեսակներ էլ) մարմնի գույնը տարբեր է լինում՝ մոխրագույն, շագանակագույն, մուգ դարչնագույն և ոչ միայն:

Լորտու

Սովորաբար, իժերի մեջքի հետևում սև զիգզագաձև գիծ է անցնում, բայց այդպես ոչ միշտ է լինում. որոշ տեսակներ ամբողջովին սև են:

Եվ ի՞նչ անել, եթե խայթել է օձը

Խուճապի չմատնվել: Եվ սա ընդհանուր կանոն է օձերի խայթոցի համար, կարևոր չէ, իժ է այն, թե` ոչ: Սա գործնականում մեծ նշանակություն ունի: Եթե վազում եք կամ հուսահատ ժեստ եք անում, թույնը մարմնի մեջ ավելի արագ է տարածվում: Հիշեք, որ օձի խայթոցը հազվադեպ է մահվան հանգեցնում: Հնարավոր է սա օգնի ձեզ հանգստություն պահպանել:

Եթե օձը խայթել է ոտքը, պետք է հանել կոշիկները, եթե ձեռքը՝ զարդերը: Պետք է անշարժացնել խայթված վերջույթը ՝ կիրառելով հարթ տախտակ, փայտ կամ նման մի իր, բայց անհրաժեշտ չէ շտապ վիրակապ դնել: Այնուհետև հարկավոր է արագ հիվանդանոց հասնել կամ բուժօգնության մեկ այլ կետ, որտեղ հակաթույն կգտնեք: Լավ է, եթե որևէ մեկը մոտ է ձեզ, որպեսզի օգնի արագ հիվանդանոց հասնելու համար, չէ որ խայթված մարդուն տեղաշարժվելը դժվար է:

Իսկ եթե ես չգիտեմ, թե ինչ տեսակի օձ է ինձ խայթե՞լ, բժիշկը կարո՞ղ է հասկանալ կծած տեղից

Սա քիչ հավանական է: Այնպես որ, իդեալական է, երբ օձին նկարեք հեռախոսով, իհարկե, այնքան զգույշ, որ այն մեկ ուրիշին էլ չխայթի: Եթե սպանել եք օձին, չպետք է ձեռքով բռնել, քանի որ, ռեֆլեքսորեն, օձը կարող է խայթել նաև սատկելուց հետո: Եթե նույնիսկ դուք կտրել եք օձի գլուխը, զգույշ եղեք անգամ այդ գլխի հետ:

Կա՞ այլ բան, որը չպետք է անել

Այո՛, չպետք է ծծել թույնը. դա չի աշխատում: Պետք չէ նաև ժգուտ դնել: Եվ ընդհանրապես, չպետք է որևէ բան անել կծած տեղի հետ`այրել, փորել, ջուր լցնել, սառույց դնել և այլն: Միայն անշարժացում և ոչ շատ ամուր վիրակապ և մոտակա բժշկական կենտրոն, որտեղ կա հակաթույն:

Պատրաստվում եմ երկար քայլել, այնտեղ կարող են իժեր լինել, իսկ մոտակայքում հիվանդանոց չկա: Վերցնե՞մ ինձ հետ հակաթույն

Այդ դեպքում ավելի լավ է ձեզ հետ վերցնեք ոչ միայն հակաթույն, այլև բժշկական կրթություն ունեցող անձի: Այդ մարդը, ամեն դեպքում, ձեզ չի խանգարի երկար քայլելու ժամանակ, իսկ հակաթույնը ոչ բոլոր խայթոցների դեպքում է օգնում, և հատկապես, եթե որոշակի ախտանիշներ են հայտնվում: Այնպես որ, լավ կլինի, որ ձեր կողքին լինի ինչ-որ մեկը, ով կարող է ճիշտ որոշումներ կայացնել և օգտվել դեղերից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021