Categories: ՏՏ

Google-ը «խելացի» դեբետային քարտ է սկսել փորձարկել

Դեռևս հայտնի չէ, թե այն կդառնա արդյոք սպառողական պրոդուկտ և ինչով է տարբերվելու մրցակիցներից:

Google-ը սկսել է փորձարկել սեփական դեբետային քարտը, որը հնարավոր կլինի կառավարել Google Pay-ի միջոցով: Հաղորդվում է, որ ընկերության նոր արտադրանքն օգտատերերին թույլ կտա ավելի լավ հետևել ծախսերը:

Ի տարբերություն Apple Card-ի՝ Google-ն առայժմ փորձարկում է միայն դեբետային քարտը, և ոչ՝ կրեդիտային: Ընկերության գործընկերներն են լինելու Citi և Stanford Federal Credit Union բանկերը, իսկ առաջին փուլի գործառնության համար պատասխանատու է լինելու Visa-ն: Քարտը նախատեսված է ինչպես առցանց, այնպես էլ ոչ առցանց գնումների համար. այս կապակցությամբ Google-ը թողարկելու է նաև ֆիզիկական քարտեր:

Google Pay / © TechCrunch

Դեռևս հստակ չէ, թե ինչով է Google-ի որոշումը տարբերվելու մրցակիցներից և առաջարկելու է արդյոք բոնուսային ծրագիր, ինչպես, օրինակ քեշբեքը Apple Card-ում: Օգտատերերը կկարողանան հավելվածում հետևել գնումներին և անհրաժեշտության դեպքում արգելափակել:

Նշվում է, որ Google-ում հաստատել են համագործակցությունը բանկերի հետ, բայց ոչ դեբետային քարտերի մշակման վերաբերյալ: Ընկերությունը մանրամասների մասին տեղեկացնել առաջիկա ամիսների ընթացքում:

2019թ. մարտ ամսին Apple-ը ներկայացրեց Apple Card-ը. այն առցանց կրեդիտային քարտ է, ունի քեշբեք և կառավարվում է հավելվածի միջոցով: Օգոստոսին ընկերությունն այն թողարկել էր, սակայն միայն ԱՄՆ-ում՝ Goldman Sachs բանկի հետ համագործակցությամբ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021