Categories: ՏՏ

Ցուկերբերգի մարտահրավերն ընդունված է. հայազգի նորարարը կարտադրի Zuklight զարթուցիչներ

Արտադրությունն սկսելու համար Գրեգ Հովհաննիսյանն արդեն հավաքել է 114․000 դոլար։

Այս տարվա ապրիլին Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ կնոջ համար լուսային զարթուցիչ է հնարել։ Ֆեյսբուք-ի հիմնադիրն այլ նախաձեռնողներին առաջարկել էր գաղափարն անվճար օգտագործել։

Երևանի պետական համալսարանի շրջանավարտ Գրեգ Հովհաննիսյանի կողմից ԱՄՆ Նյու Ջերսիում հիմնադրված Premier Integrated Technologies ընկերությունը որոշել է արտադրել գաջեթը։

Հունիսի կեսերին հայազգի նորարարը Kickstarter-ում սկսել էր գումար հավաքել նախաձեռնության համար՝ մեկ ամսում հավաքելով շուրջ 114 հազար դոլար։

Zuklight անվանումը ստացած զարթուցիչների նախնական պատվերներն ընկերությունը խոստանում է հովանավորներին տրամադրել ս․թ․ նոյեմբերին։

Ի՞նչ է Zuklight-ը

Փայտե տուփ հիշեցնող զարթուցիչն աշխատելու է հետևյալ սկզբունքով․ առավոտյան ժամը 6-7-ի հատվածում ներքևի հատվածում թույլ լույս է վառվում։ Երբ այն վառվում է, նշանակում է՝ վեր կենալու ժամանակն է, իսկ եթե լույսը չի վառվում, ուրեմն դեռ կարելի է քնել։

Արտաքին տեսքից այն գրեթե չի տարբերվելու Ցուկերբերգի ստեղծած նախատիպից, բայց նորարարները մտադիր են կատարելագործել սարքը։ Հաղորդվում է, որ օգտագործողը հատուկ ծրագրի միջոցով կկարողանա ընտրել լույսի պայծառությունն ու գույնը, ինչպես նաև գաջեթի աշխատանքի գրաֆիկը։ Չափերը լինելու են՝ 12,7սմ x 12,7սմ x 8սմ:

Zucklight-ի կառավարում՝ սմարթֆոնով / ©forbes.ru

Նախատեսվում է թողարկել 3 գույնի սարք՝ 3 համալրումներով․
1․Zuklight Lite (գինը՝ $29)․ այս մոդելը լինելու ամենասարակը՝ հիմնական գործառույթներով։
2․ Zuklight Plus (գինը՝ $39)․ սա համալրված է լինելու սմարթֆոնների լիցքավորման անլար համակարգով։
3․Zuklight Pro (գինը՝ $89)․ ամենակատարելագործված մոդելը․ ջերմաստիճանի, խոնավության և ածխաթթու գազի մակարդակի ներդրված ցուցիչով։

Արտադրող ընկերության ղեկավարը նշել է, որ առաջին պատվերների առաքումից հետո մտադիր են կազմակերպել մասշտաբային արտադրություն և սարքը համալրել ձայնային օգնականների՝ Alexa և Google Home ծառայություններով։ Այդպիսով Zuklight-ը կդառնա խելացի տների սիրելի բաղադրիչը։

Premier Integrated Technologies-ի ղեկավարը տեղեկացրել է, որ արդեն մի շարք դիստրիբյուտորների կողմից համագործակցության առաջարկներ կան։ Հստակ անուններ Գրեգ Հովհաննիսյանը չի նշել։

Ինչպե՞ս առաջացավ գաղափարը

Մարկ Ցուկերբերգը պատմել է, թե ինչպես է ծագել նման սարք ստեղծելու գաղափարը։

Ֆեյսբուքի հիմնադիրի կինը՝ Պրիսցիլլա Չանը, երկու երեխաների՝ 2 և 3 ու կես տարեկան դուստրերի ծնվելուց հետո հանգիստ չի քնել․ ոչ թե նրա համար, որ երեխաները լալիս են, այլ հաճախ iPhone-ով ժամն է նայել, ապա պառկել ու չի կարողացել քնել՝ սպասելով մինչև լուսանալը։

Ցուկերբերգն այս խնդիրը լուծել է որպես ինժեներ․ նա կնոջ համար հնարել է լուսային զարթուցիչ, որը ժամը ցույց չի տալիս, պարզապես լուսավորությամբ հուշում է, թե երբ է պետք արթնանալ։

Ֆեյսբուքի հիմնադիրը նշել է, որ գյուտը աշխատել է, բայց մտադիր չէ սերիական արտադրություն իրականացնել․ նա հրապարակել է սարքի լուսանկարն ու կոնցեպցիան՝ նորարարական այլ ընկերություններին առաջարկելով աշխատել գաղափարի վրա։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021