ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածը (խտրականության արգելք)։ Նշվում է, որ Ադրբեջանը չհիմնավորված կերպով ձախողել է իր սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման ապահովումը, որին Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել՝ պատիժը շարունակելու փոխարեն: Ընդգծվում է, որ Ադրբեջանը չի կարողացել հերքել խտրականության վերաբերյալ ենթադրյալ պնդումները։

Համաձայն վճռի՝ Ադրբեջանը կատարված ծախսերի համար դիմումատուներին պետք է վճարի 15,143 ֆունտ ստեռլինգ (մոտ 18,5 հազար դոլար)։ Նշվում է, Հունգարիայի հետ կապված խախտում չի արձանագրվել։

Դիմումը ՄԻԵԴ ներկայացրել են ՀՀ քաղաքացիներ Հայկ Մակուչյանը և Սամվել Մինասյանը (վերջինս այժմ մահացած է, նրա փոխարեն հանդես են գալիս Մինասյանի այրին և նրանց երկու երեխաները): Գուրգեն Մարգարյանը Մինասյանի քրոջ որդին էր:

2004թ. Հայկ Մակուչյանը և Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում մասնակցել են ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի կողմից կազմակերպված անգլերենի դասընթացին: Դասընթացին մասնակցել են նախկին Խորհրդային Միության յուրաքանչյուր պետությունից երկուական մասնակից:

Ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը, ով մասնակցում էր դասընթացին, կացնահարելով սպանել է քնած Գուրգեն Մինասյանին։ Սաֆարովը փորձել է ներխուժել նաև Մակուչյանի սենյակ:

Սաֆարովը Հունգարիայում դատապարտվել է բացառապես դաժան և կանխամտածված սպանության և սպանության նախապատրաստման համար և դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 30 տարի անց պայմանական ազատման հնարավորությամբ: Քրեական դատավարության ընթացքում Սաֆարովը չի զղջացել՝ խոստովանելով, որ սպանել է Գուրգեն Մարգարյանին՝ իր հայկական ծագման պատճառով: Սաֆարովը նշել է նաև, որ դասընթացի հայ մասնակիցներն իրեն ծաղրել են:

2012թ․ Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով Սաֆարովն արտահանձնվել է՝ պատժի մնացած մասը կրելու պայմանով՝ ԵԽ կոնվենցիայի համաձայն: Սակայն Ադրբեջանում Սաֆարովը նախագահական ներում է ստացել, ազատ արձակվել ու ստացել մայորի կոչում, բնակարան և ութ տարվա աշխատավարձ:

Նշվում է, որ Ադրբեջանը պատասխանատու էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունքի) համար, քանի որ հարձակումը կատարվել է ադրբեջանցի զինծառայողի կողմից, և քանի որ նրան շնորհվել է ներում, ինչը կանխել է նրա պատժի լրիվ կատարումը: Դիմումատուները դժգոհել են, որ Հունգարիան նույնպես խախտել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը`տրամադրելով և կատարելով Սաֆարովի տեղափոխման վերաբերյալ հայցը՝ առանց համապատասխան պատշաճ պարտավորություններ ձեռք բերելու, որ նա կկրի իր պատիժն Ադրբեջանում:

Դիմումատուները նաև պնդել են, որ հարձակումը եղել է էթնիկ դրդապատճառներով ատելության հանցագործություն, որն Ադրբեջանի կառավարությունն ընդունել էր` ներում շնորհելով և խրախուսելով

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021