Սեպտեմբերի 29, 2021, 23:48
Խմբագրություն Hovhannisyan
2 252

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն ու հնարավոր զարգացումները, Իրանի ԻՀՊԿ-ի գլխավոր շտաբի պետը հայտարարում է, որ իրանական հրթիռները կարող են հասնել Բաքու և ոչնչացնել այն:

Իրանական բանակի զորավարժություններ / © IRNA / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Վերջին շաբաթների ընթացքում, ինչպես արդեն հայտնել ենք, իրանաադրբեջանական հարաբերություններն էականորեն լարվել են: Նախորդ օրերին երկու երկրների պաշտոնական ներկայացուցիչների «քաղաքական» հայտարարությունները վերաճել են սպառնալիքների, որոնք այսօր արդեն հնչեցվում են զինված ուժերի ղեկավարության կողմից:

Ադրբեջանական կողմը, որը պարբերաբար զորավարժություններ է անցկացնում (այդ թվում՝ Թուրքիայի և Պակիստանի հետ համատեղ) Իրանի հետ սահմանակից Նախիջևանում ու Արցախի օկուպացված տարածքներում, դժգոհություն է բարձրացրել իր սահմանների մոտ՝ Արաքս գետի ափին, Իրանի ԻՀՊԿ-ի և բանակի զորավարժությունների առիթով:

Իրանական կողմն Ադրբեջանին ու Թուրքիային մեղադրում է տարածաշրջանում ապակայունացնող գործողությունների իրականացման մեջ՝ նշելով, որ «նրանք լավ հարևանություն չեն անում»: Թեհրանում Բաքվին նախազգուշացնում են՝ չծառայել սիոնիստական (իսրայելական, խմբ.) ռեժիմին: Հիշեցնենք, որ Արցախյան նախորդ պատերազմում մեծապես կիրառվել են իսրայելական ռազմատեխնիկա ու մասնագետներ, որոնց մի մասը շարունակում է գտնվել Իրանի սահմանների մոտ:

Իրանում համարում են, որ Ադրբեջանի տարածքը կարող է օգտագործվել հրեաների կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար: Այդ պատճառով նախազգուշացնում են, որ արժանի հակահարված են հասցնելու:

Բաքվի իշխանություններն այս պարագայում դիմել են Անկարայի աջակցությանը, մինչդեռ Իրանը նրան ուղղված նախազգուշացնող հայտարարություններ նույնպես արել է՝ ցանկացած գնով իր «սահմանների պաշտպանությունն ու տարածքային ամբողջականությունն» ապահովելու պատրաստականությամբ:

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել լարվածության իրական պատճառներն ու հնարավոր զարգացումները, Իրանի ԻՀՊԿ-ի գլխավոր շտաբի պետը հայտարարում է, որ իրանական հրթիռները կարող են հասնել Բաքու և ոչնչացնել այն:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն