Ադրբեջանը Զաքաթալայի վրացական եկեղեցին զուգարան է դարձրել. վրացիներն ահազանգում են

Վրացի փորձագետ Նիկոլոզ Մժավանաձեն լուսանկար է հրապարակել` ահազանգելով, որ Ադրբեջանը ոչնչացնում է իր տարածքում գտնվող քրիստոնեական պատմական հուշարձանները: Վրաստանի պաշտոնական շրջանակները, սակայն, ոչ մի կերպ չեն արձագանքում Բաքվի բացահայտ թշնամական գործողություններին:

Վրացի փորձագետ Նիկոլոզ Մժավանաձեն ահազանգել է, որ Ադրբեջանը ոչնչացնում է իր տարածքում գտնվող քրիստոնեական պատմական հուշարձանները:

Մժավանաձեն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել` նշելով, որ Զաքաթալայում (Խերեթի) գտնվող, 19-րդ դարում կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցին վերածվել է զուգարանի: Ի տարբերություն այդ տեսարանի` նա մատնացույց է արել 2016թ. Մառնեուլիում կառուցված մզկիթը:

Նշվում է, որ Ալիևն արդեն ոչնչացրել է Ադրբեջանի տարածքում գտնվող քրիստոնեական, մասնավորապես` հայկական ժառանգության բոլոր հետքերը, և այժմ անցել է Արցախի օկուպացված տարածքներին` հրամայելով ջնջել այնտեղի ճարտարապետական հուշարձանների հայերեն գրությունները: Վրացական հուշարձանները ժամանակակից Ադրբեջանի տարածքում նույնպես լքված ու անմխիթար վիճակում են:

Չնայած դրան` Վրաստանի պաշտոնական շրջանակները ոչ մի կերպ չեն արձագանքում Բաքվի բացահայտ թշնամական գործողություններին, որոնք ուղղված են վրաց պետության դեմ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանն օկուպացրել է վրաց-ադրբեջանական սահմանային վիճելի հատվածում գտնվող Դավիդ Գարեջի վանական համալիրի մի մասը` տեղակայելով զորքեր: Թեև հասարակական շրջանակները բազմիցս ահազանգել են այս դեպքին, սակայն պաշտոնական մակարդակով արձագանք հնչել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021