«Անհարմար զուգարանակոնքն» աշխատողներին կստիպի քիչ «ժամանակ ձգել» սանհանգույցում

StandardToilet ընկերության ներկայացրած տարբերակում զուգարանակոնքին երկար նստելն անհարմար կլինի, և աշխատակիցները «ստիպված» ավելի շատ ժամանակ կհատկացնեն աշխատանքին:

Գրասենյակային աշխատողները կամ ինչպես Արևմուտքում են անվանում՝ «սպիտակ վերնաշապիկավորները» հաճախ սանհանգույց են գնում ոչ միայն ֆիզիոլոգիական գործառույթների համար, այլև՝ «ժամանակ ձգելու»: Զուգարանակոնքին նստած՝ նրանք մտածում են կյանքի մասին, քննարկումներ են անում սոցցանցերում կամ պարզապես հանգստանում են: Սակայն բրիտանացի Մահաբար Հիլլի ստեղծած միջոցը կարող է դրան վերջ դնել:

Հիլլի ղեկավարած StandartToilet ընկերությունը ներկայացրել է զուգարանակոնքի նախագիծ, որի նստատեղն ունի 13 աստիճան թեքվածություն: Նրա վրա նստելու դեպքում ծանրության ուժը կենտրոնանում է ոտքերի հատվածում, ինչը նստելուց րոպեներ անց ֆիզիկական անհարմարավետություն է ստեղծում: Հիլլի խոսքով՝ 13 աստիճանի դեպքում անհարմարությունն այդքան էլ մեծ չէ, սակայն վեր կենալու ցանկությունը շուտ է առաջանում:

13 աստիճան թեքություն ունեցող զուգարանակոնքին 5 րոպեից ավել նստելն անհնար է / ©Daily Mail

Հեղինակը պնդում է, որ իր հնարքն օգնում է պահպանել մարմնի ուղղվածությունը և որովայնի մկանները պահել տոնուսի մեջ: Բայց հիմնական նպատակը գործատուներին օգտակար լինելն է: Աշխատակիցների ընդմիջումները միայն Մեծ Բրիտանիայում արդյունաբերության ոլորտում տարեկան արժենում են չորս մլրդ ֆունտ:

Ամռանը Protecting ՏՏ ընկերության կողմից իրականացված հարցումը ցույց է տվել, որ բրիտանական մի շարք քաղաքների բնակիչներ իսկապես աշխատաժամանակի մի մասն անցկացնում են սանհանգույցում: Օրինակ, լոնդոնցիները զուգարանում անցկացնում են օրական միջինում 28,5 րոպե: Սակայն ոչ բոլորն են այստեղ տեսնում լուծման ենթակա խնդիր: Մասնագետ Ջենիֆեր Քաուֆման-Բյուլերը գտնում է, որ զուգարանն աշխատակցի համար միակ վայրն է, որտեղ կարող են մեկուսանալ: Նրա համոզմամբ՝ կարիք չկա ստեղծել ևս մեկ վայր, որտեղ կհիշեցվի, որ մարդը պետք է մշտապես տանջվի:

Ոչ ավանդական զուգարանակոնքը համացանցում զարմանք է առաջացրել: Օգտատերերն այն անվանել են «կապիտալիզմի վերջին փուլ»: Նշվել է, որ այդ հնարքը կարող է խախտել հաշմանդամների և առողջական խնդիրներ ունեցողների իրավունքները: Ոմանք նույնիսկ կասկածել են, որ տեղեկությունը կարող է կեղծ լինել: Սակայն StandardToilet-ն իրական է և առկա է նաև պատվերի հնարավորություն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021