Apple Watch-ը փրկել է հեծանվորդի կյանքը. վաշինգտոնցին ազդանշանով գտել է հոր հետ կատարված պատահարի վայրը

Հավելվածի շնորհիվ հնարավոր է դարձել իմանալ պատահարի մասին, հասնել դեպքի վայր և ժամանակին ցուցաբերել օգնություն՝ փրկելով կյանքը:

Apple Watch-ի օգնությամբ ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն՝ փրկելով պատահարի հետևանքով տուժած Վաշինգտոն նահանգի բնակիչ Բոբ Բերդետտի կյանքը: Այդ մասին ֆեյսբուքում պատմել է նրա որդին՝ Գեյբը:

Գեյբը և նրա հայր Բոբը որոշել էին լեռնային հեծանիվներով զբոսնել: Պետք է հանդիպեին Ռիվերսայդ այգում: Սակայն հանդիպումից առաջ Գեյբի հայրը վնասվածք է ստացել և կորցրել գիտակցությունը: Պատահարի մասին տեքստային հաղորդագրությունն հոր Apple Watch-ից ինքնուրույն ուղարկվել է Գեյբի iPhone-ին: Հաղորդագրության մեջ նշվել է «լուրջ անկման» մասին և դեպքի վայրը:

Apple Watch Series 4-ը և դրանից հետո ստեղծված մոդելներն օժտված են անկումն արձանագրելու ֆունկցիայով: Ցանկության դեպքում կարելի է անջատել այն, եթե օգտատերի տարիքը 65-ից ցածր է: Այն կարելի է միացնել iPhone-ի Watch հավելվածով:

Ֆունկցիան աշխատում է ավտոմատ կերպով: Այն զանգահարում է արտակարգ ծառայություններ, եթե մարդը չի անջատել զգուշացումը 1 րոպեի ընթացքում: Եթե հավելվածում առկա են անձի տվյալներ, ում պետք է հաղորդել արտակարգ դեպքում, ապա տեղեկությունն ուղարկվում է նրան:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021