Հայաստանում առաջին անգամ Covid-19-ից 16-ամյա երեխա է մահացել

Նախորդ օրը կատարվել է 4340 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1836 նոր դեպք: Առողջացել են 485-ը, մահացել է 20 մարդ, այդ թվում՝ 16 տարեկան աղջիկ: Փաստացի բուժում է ստանում 17869 պացիենտ:

Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 68530 դեպք է հաստատվել, որոնցից 49219-ն առողջացել են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17869 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 357104 թեստավորում:

Covid-19-ից մահացությունների թիվը երկրում հասել է 1121-ի. նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 73 (տղամարդ), 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 79 (կին), 62 (կին), 81 (կին), 67 (կին), 75 (կին), 77 (կին), 49 (կին), 60 (կին), 74 (կին), 80 (կին), 66 (տղամարդ), 79 (տղամարդ), 66 (կին), 83 (կին), 83 (կին), 85 (կին) և 16 (աղջիկ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Հայաստանում համավարակի տարածման սկզբից ի վեր երեխայի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսից: 16-ամյա աղջիկն ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ, մասնավորապես` 2 տարվա վաղեմության հետվիրահատական վիճակ գլխուղեղի (երկարավուն ուղեղի) չարորակ նորագոյացության մասնակի հեռացումից հետո (աստրոցիտոմա), վեգետատիվ վիճակ (չի խոսել, չի քայլել, չի նստել, չի հաղորդակցվել), որին ավելացել է Covid-19-ը` իր հետևանքներով:

Նշվում է, որ բժիշկներն արել են հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցառումները, սակայն երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել: Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ վարակվածների մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 321-ի:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021