Հարավային և Հյուսիսային Կորեաների ֆուտբոլի հավաքականները 29 տարվա մեջ առաջին անգամ Փհենյանում են խաղացել

Խաղն ընթացել է դատարկ տրիբունաների պայմաններում, չի հեռարձակվել ուղիղ եթերում և ավարտվել է ոչ ոքի:

Փհենյանում կայացել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության և Հարավային Կորեայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը: Այն ավարտվել է ոչ ոքի:

Սա Հյուսիսային Կորեայի տարածքում 1990թ.-ից հետո առաջին խաղն է: Այդ ժամանակվանից հետո ԿԺԴՀ-ն ֆուտբոլային հանդիպումները հյուրընկալել է Չինաստանում:

Թիմերը խաղացել են Աշխարհի առաջնություն-2022 ընտրական փուլի շրջանակներում: Հյուսիսկորեական իշխանությունները հրաժարվել են Հարավային Կորեայի ցանկացած բնակչի վիզա տրամադրել: Այն տրվել է միայն խաղացողներին ու աջակցող անձնակազմին: Հանդիպմանը չեն կարողացել ներկա գտնվել Հարավկորեական ֆուտբոլային ասոցիացիայի ներկայացուցիչները, լրագրողներն ու երկրպագուները: Սահմանափակումների պատճառով խաղը Հարավային Կորեայում չի ցուցադրվել: Բացի այդ, իշխանությունները մարզադաշտ մտնելու թույլտվություն չեն տրամադրել նաև հյուսիսկորեացի երկրպագուներին:

Ոչ գոլ, ոչ էլ՝ հանդիսատես / ©asiaone.com

Մարզադաշտ են այցելել Ֆուտբոլի Ասիական կոնֆեդերացիայի ներկայացուցիչները (AFC) և ՖԻՖԱ-յի նախագահ Ջաննի Ինֆանտինոն: Հարավկորեացիները հանդիպման արդյունքի մասին տեղեկությունն ու նկարները ստացել են AFC-ից:

Ավելի ուշ խաղի մասին կարծիք է հրապարակել նաև Ինֆանտինոն՝ նշելով, որ երկրպագուների մուտքը մարզադաշտ, լրագրողնին վիզա չտրամադրելը և ուղիղ հեռարձակման բացակայությունն ուղղակի անմտություն են: ՖԻՖԱ-յի նախագահը խոստացել է այս հարցը քննարկել ասոցիացիայում:

Սա ընդհանուր առմամբ 17-րդ հանդիպումն էր երկու երկրների միջև: Առաջին հանդիպումը, որը կայացել է դեռևս 1990թ. հոկտեմբերին Փհենյանում, ավարտվել է Հյուսիսային Կորեայի հաղթանակով:


Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021