Հունվարի 1-ին կբացվի Հայաստանում առաջին պլանետարիումը

Երևանի Անգլիական այգում բացվող պլանետարիումում ցուցադրվելու են տիեզերքի ծագման, աստղերի և մոլորակների կազմավորման, տիեզերագնացության և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մասին ֆիլմեր:

2020թ. հունվարի 1-ին Երևանի Անգլիական այգում կբացվի Հայաստանում առաջին պլանետարիումը (աստղացույց): Այնտեղ ցուցադրվելու են տիեզերքի ծագման, աստղերի և մոլորակների կազմավորման, ինչպես նաև տիեզերագնացության և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մասին ֆիլմեր:

Հաղորդվում է, որ պլանետարիումն ունենալու է 14 մետր տրամագիծով էկրան: Կառուցվելու է մինչև 50 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճ: Այցելուները նստելու են հարմարավետ հարմար պարկերի վրա. հնարավոր կլինի պառկել և նայել աստղերին:

Նախագիծը մշակվել է Սանկտ Պետերբուրգի Պլանետարիում 1 թիմի և պլանետարիումի առաջատար դիզայներ Գրիգոր Մաշուրյանի կողմից: Պլանետարիում 1-ը գմբեթի տրամագծի առումով աշխարհում ամենամեծն է:

Պլանետարիում՝ Վաշինգտոնում / ©Smithsonian Theaters

Գրիգոր Մաշուրյանը նշել է, որ նախաձեռնությունը կարևոր է հատկապես երեխաների համար: Նրա խոսքով՝ պլանետարիումը ներառում է կրթական ծրագիր՝ երևանյան պլանետարիումում ցուցադրվելու են Եվրոպական տիեզերական հասարակության (ESO) կինոնկարները և «Պլանետարիում 1» կինոստուդիայում ստեղծված ֆիլմերը: Նախատեսվում է կազմակերպել նաև օպերային, սիմֆոնիկ և ջազային համերգներ, պաշտոնական միջոցառումներ և ներկայացումներ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021