Շուրջ 200 հիվանդի ընդունելու տեղ արդեն չունենք. Փաշինյան

Վարչապետը հայտարարել է Հանրապետության հիվանդանոցներում տեղ չլինելու պատճառով կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդներին սպասարկել չկարողանալու մասին: Այս պատճառով արդեն մահվան առաջին դեպքերն են գրանցվել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշել է, որ արձանագրվել է մահվան դեպք, երբ կորոնավիրուսով վարակվածը նախ՝ մի փոքր ուշացումով է դիմել հիվանդանոց, ապա առողջապահական համակարգում տեղեկատվության փոխանցումն է ուշացել, ինչի հետևանքով պացիենտը մահացել է:

Մահվան ևս երկու դեպք գրանցվել է, երբ վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով պացիենտները գտնվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ինչի հետևանքով քաղաքացինները մահացել են:

Ճեպազրույց / © Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը հայտարարել է, որ այսօր արդեն առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով հիվանդանոցները չեն հասցնում ընդունել հիվանդների: Այդ կերպ՝ ներկայումս մոտ 200 մարդ սպասում է բուժօգնություն ստանալու իր հերթին, սակայն կորոնավիրուսով վարակվածների համար նախատեսված մահճակալային ֆոնդը սպառվել է:

Վարչապետը նշել է, որ ձեռնարկվում են միջոցներ՝ բուժօգնություն ցուցաբերելու նոր վայրերի ստեղծման ուղղությամբ:

Միաժամանակ հայտնել է, որ որոշում է կայացվել առայժմ չանցնել լիարժեք կարանտինի, քանի որ այդ դեպքում քաղաքացիներն իրենց միջոցառումներն անցկացնում են ընդհատակյա, թաքուն՝ շարունակելով վարակել ու վարակվել:

Ուստի վարչապետը կոչ է արել ցուցաբերել բարձր գիտակցություն և կատարել առկա պահանջները, հակառակ դեպքում ավելի շատ վարակվածների, այդ թվում՝ ծանր վիճակում գտնվողների, հնարավոր չի լինի բժշկական օգնություն ցուցաբերել, ինչի հետևանքով մահացության դեպքերը կշատանան:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև սոցցանցերում, մամուլում և հրապարակային այլ վայրերում դադարեցնել քննարկումներն այն մասին, թե իբր «կորոնավիրուս չկա», «թվերն ուռճացված են», «այս ամենն արվում է դրսից փող ստանալու համար» և այլն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021