Հայաստանում արդեն 8 հոգի է վարակված կորոնավիրուսով. (upd.)

Նախարար Թորոսյանը կոչ է արել հետաձգել նախատեսված զանգվածային միջոցառումները: Ներկայումս սպասում են Ծաղկաձորում գտնվող քաղաքացիների վերջին թեստավորման արդյունքներին:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է Հայաստանում Covid-19 կորոնավիրուսով վարակվածության ևս երկու դեպքի մասին: Նախարարի խոսքով` նրանք կապ են ունեցել նախորդ վարակվածներից մեկի հետ: Ընդհանուր թիվն, այսպիսով, հասել է 8-ի:

Արսեն Թորոսյանը նշել է, որ այսօր վերջնական թեստավորում են անցնելու Ծաղկաձորի Գոլդեն Փելիս հյուրանոցում մեկուսացված 31 քաղաքացիները: Բացասական արդյունքի, այսինքն՝ կորոնավիրուս չհայտնաբերվելու դեպքում նրանք բոլորն էլ վերադառնալու են իրենց տուն:

Նախարար Թորոսյանը հայտնում է 2 նոր վարակվածների մասին / © Արսեն Թորոսյանի ՖԲ էջ

Թորոսյանը կոչ է արել պահպանել հիգիենայի կանոնները, հետևել գերատեսչության խորհուրդներին, խուսափել մարդաշատ միջոցառումներին մասնակցելուց, հնարավորության դեպքում հետաձգել նախատեսված զանգվածային միջոցառումները:

Ավելի վաղ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև մարտի 23-ը դադարեցվում են ուսումնական հաստատությունների աշխատանքները: Մի շարք հաստատություններ, այդ թվում՝ Ազգային ժողովը, աշխատանքներն իրականացնելու են առցանց:

UPD. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության ևս 5 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13-ի:

Վարչապետը նոր տեղեկություններ է հաղորդում / © Նիկոլ Փաշինյանի ՖԲ էջ

Վարչապետը նշել է, որ միայն Էջմիածին քաղաքից մոտ 100 մարդ ներկայումս մեկուսացված է: Նոր վարակվածներից մեկը Ֆրանսիայից է ժամանել: Իսկ վարակվածներից մեծ մասը կորոնավիրուսով վարակվել են էջմիածնեցի կնոջից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021