Յուրաքանչյուր ազատ մահճակալը կարող է պետք գալ վիրավոր զինծառայողի, պատերազմից տուժած քաղաքացու. Ժաննա Անդրեսայան

Նախորդ օրը Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության 715 նոր դեպք է հաստատվել, առողջացել են 53-ը, մահացել են 4-ը: Փաստացի բուժում ստացողների թիվը հասել է 9304-ի: ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով՝ պատերազմի պայմաններում ամենալուրջ աջակցություններից կլինի պահել երեք կանոն՝ դիմակ, ախտահանում, հեռավորություն։

Covid-19-ով վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 56451 է: Նախորդ օրը կատարված թեստերից 2651-ն են եղել բացասական: Փաստացի բուժում ստացող պացիենտների թիվը երկրում հասել է 9304-ի:

Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1020-ի: Նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 84 (կին), 60 (տղամարդ), 70 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով՝ 715 նոր դեպքերի շուրջ 30%-ը կունենա հոսպիտալացման կարիք, նրանք հիվանդանոցներում կզբաղեցնեն 200-ից ավելի տեղ, առնվազն մի քանի տասնյակ բուժաշխատողներ, բժիշկներ կզբաղվեն նրանց բուժմամբ ու աջակցությամբ՝ այն դեպքում, երբ յուրաքանչյուր ազատ մահճակալը կարող է պետք գալ վիրավոր զինծառայողի, պատերազմից տուժած քաղաքացու, յուրաքանչյուր բուժաշխատողի կարիք կարող է լինել այլ տեղում։

Ժաննա Անդրեսայանի խոսքով՝ արդեն իսկ բժիշկների տարբեր խմբեր մեկնել են Արցախ՝ այնտեղ աջակցելու։ Ընդամենը պահանջվում է պահել երեք կանոնը՝ դիմակ, ախտահանում, հեռավորություն։ Փոխնախարարը նշում է, որ դա այս պայմաններում ամենալուրջ աջակցություններից կլինի։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021