Բախում ցուցարարների և ոստիկանների միջև. Իջևանում լարված է. (upd.)

Վիրավորներ կան թե ոստիկանության, թե ճանապարհը փակած քաղաքացիների շարքերում:

Տարածված տեղեկության համաձայն` այսօր ժամը 20:00-ի սահմաններում Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել են միջպետական Մ4 ճանապարհը: Հարյուրից ավելի մեքենաներ հայտնվել են խցանման մեջ:

Բողոքողները պահանջել են հանդիպում անտառից փայտ կտրելու հրամանն արձակած անձի հետ` հրաժարվելով ոստիկանության Իջևանի բաժնի պետի և Տավուշի մարզպետի հորդորներին ենթարկվելուց:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են թույլ տալ ապօրինի հատած անտառանյութը հանել անտառից և հասցնել Երևան: Փայտի վերավաճառքով զբաղվողները դժգոհում են, որ 1խմ-ի համար սահմանված է 16.800 դրամ, ինչն իրենց ձեռնտու չէ` ոչ վաճառելու, և ոչ էլ` գնել-վառելու համար:

Տավուշի մարզպետը բանակցում է ցուցարարների հետ / ©hetq.am

Տավուշի մարզպետարանը սոցիալական խնդիրը լուծելու համար 3 այլընտրանքային տարբերակ է առաջարկել, սակայն ցուցարարները հրաժարվել են:

Ներկաներից մեկի կողմից ցուցարարներին ծառերը հատելու մեջ մեղադրելուց հետո իրավիճակը լարվել է, բախում է տեղի ունեցել ոստիկանների և ճանապարհը փակողների միջև: Հաղորդված տեղեկության համաձայն` ցուցարարները դիմադրել են ոստիկանների կողմից ճանապարհը փակելու միջոցառումներին, քարերով հարվածներ են եղել, ոստիկանությունը նահանջել է: Մարմնական վնասվածք է ստացել 25 ոստիկան:

UPD 1. Իջևան է մեկնել ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Աղբյուրի հաղորդմամբ, ճանապարհը փակողների շարքերում վիրավորների մասին տեղեկություն չկա. նրանք հեռացվել տարածքից:

Ոստիկաններ / ©hetq.am

UPD 2. Ոստիկանապետը և ոստիկանության ղեկավար անձնակազմը բանակցություններ են վարում Իջևանում ճանապարհը փակած քաղաքացիների հետ։ Հաղորդվում է, որ ճանապարհը դեռ փակ է:

UPD 3. Որոշ տեղեկությունների՝ Իջեւան են մեկնել նաեւ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Այժմ ճանապարհը բաց է: Հաղորդվում է, որ Տավուշի մարզպետը խոստացել է կատարել նրանց պահանջը՝ 1 խորանարդ մետրի համար սահմանված 16 հազար 800 դրամը գինը իջեցնել 6000-ի։

UPD 4. Դեպքի առիթով հայտարարությամբ է հանդես եկել Նիկոլ Փաշինյանը.

Վարչապետը նշել է, որ ապօրինի ծառահատումները կասեցվելու ամենայն վճռականությամբ: Իսկ մեղավորները եւ ապօրինի ծառահատումների կազմակերպիչները կպատժվեն խստությամբ:

UPD 5. Կառավարության նիստում քննարկվում է երեկվա դեպքերի հարցը.

UPD 6. Քննչական կոմիտեն հաղորդել է, որ ձերբակալվել է թվով 13 անձ, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021