Աննախադեպ հաղթանակ. APIO2020-ին հայ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են վաստակել

Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների ինֆորմատիկայի օլիմպիադային (APIO) մասնակցում էին 30-ից ավելի երկրների դպրոցականներ: Օլիմպիադան անց էր կացվում առցանց եղանակով:

Ավարտվել է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների ինֆորմատիկայի օլիմպիադան (APIO): Կազմակերպիչ երկիրն այս տարի Ինդոնեզիան էր։ Սակայն օլիմպիադան անց էր կացվում առցանց եղանակով: Մրցույթին մասնակցում էին 30-ից ավելի երկրների դպրոցականներ։ Հայաստանից 10 դպրոցական էր մասնակցում օլիմպիադային. նրանցից 4-ն արժանացել են բրոնզե մեդալի, ինչն աննախադեպ է Հայաստանի համար:

Բրոնզե մեդալակիրներն են՝ Ալեքսանդր Աբելյանը, Սամվել Անդրեասյանը, Էմիլ Կոստանյանը, Արայի Խալաթյանը։ Դպրոցականներին շնորհավորել է նաև ԲՈԿ նախագահ, գիտնական Սմբատ Գոգյանը՝ հաջողության գաղտնիք համարելով խելքը, աշխատանքը, ճիշտ ուսուցիչը, կրթական ճիշտ միջավայրը (բոլորը միասին)։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021