Փաշինյան. ծայրահեղ ծանր վիճակում 2 հոգի է՝ 75 տարեկանից բարձր

Հայաստանում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը` 290, բուժվել է 18 քաղաքացի: Վարչապետը նշել է, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներից մեկն ԱՄՆ-ի քաղաքացի է, ազգությամբ հայ չէ:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ՝ Հայաստանում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը` 290, բուժվել է 18 քաղաքացի, փաստացի բուժվում է 272-ը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում հայտնեց, որ երկու հոգու առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Նրանցից մեկն ԱՄՆ-ի քաղաքացի է, ազգությամբ հայ չէ, մյուսը ՀՀ քաղաքացի է: Վարչապետի խոսքով՝ նրանք երկուսն էլ 75 տարեկանից բարձր տարիքի են:

Կառավարության նիստ / © NEWS.am

Ավելի վաղ Առողջապահության նախարարը հայտնել էր, որ այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։

Արսեն Թորոսյանը նշել է նաև, որ ևս 14 հոգի վաղը (խմբ.՝ մարտի 26-ին) դուրս կգա մեկուսացումից, քանի որ նրանց թեստերի պատասխանը բացասական է։

Կառավարության նիստի ընթացքում Վարչապետը հայտնել է, որ որոշում է կայացվել՝ այսուհետ կորոնավիրուսով վարակված, սակայն հիվանդությունը թեթև տանող քաղաքացիները կպահվեն ոչ թե հիվանդանոցներում, այլ հյուրանոցային համարներում: Այդ կապակցությամբ հանձնարարվել է պայմանավորվածություններ ձեռք բերել:

Հյուրանոցների սեփականատերերին կոչ է արվել կապ հաստատել Պարետատան հետ՝ առաջարկելով իրենց ծառայությունները՝ կորոնավիրուսով վարակված պացիենտներին իրենց մոտ պահելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հյուրանոցները դրա համար վարձատրվելու են:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021