Ամերիկյան նավատորմը հաստատել է ՉԹՕ-ների տեսանյութի իսկությունը

Ամերիկյան զինվորականները դժվարանում են ասել, թե օդաչուներն իրականում ինչ են տեսել: Տեսանյութերը նկարել են ՌԾՈՒ կործանիչների Raytheon AN/ASQ-228 համալիրի օգնությամբ:

Այս պատմությունն ունի բազմաթիվ մութ կողմեր, իսկ հարցերը ժամանակի ընթացքում շատանում են: Հիշեցնենք՝ 2019թ. գարնանը The New York Times-ի լրագրողները զրուցել էին ԱՄՆ ՌԾՈՒ օդաչուների հետ, ովքեր ամերիկյան մերձափնյա հատվածում թռիչքների իրականացնելիս չճանաչված թռչող օբյեկտների էին հանդիպել:

Հաղորդվում է, որ դրանցից մեկը նման է եղել հոլաձև և շարժվել քամուն հակառակ: Ռազմական օդաչուների խոսքով` օբյեկտները շարժիչ չեն ունեցել: Միաժամանակ, ՉԹՕ-ները դրսևորել են այնպիսի ունակություններ, որոնք ի վիճակի չեն իրագործելու գոյություն ունեցող և նախատեսվող ինքնաթիռներն ու ուղղաթիռները. արագություն, մանևրելու ունակություն, թռիչքի տևողություն:

Ավելի ուշ օդաչու Ռայան Գրեյվզը հայտարարել էր, որ ՉԹՕ-ների հանդիպել է ոչ միայն ԱՄՆ-ի տարածքում, այլև աշխարհի այլ անկյուններում՝ Միջերկրական ծովի և Պարսից ծոցի վրա:

Ներկայումս ԱՄՆ Ռազմածովային ուժերը հաստատել են, որ ենթադրաբար չպարզված թչռող օբյեկներին վերաբերող տեսահոլովակներն իրական են: Խոսքը FLIR1-ին, Gimbal-ին և GoFast-ին վերաբերող նյութերին է վերաբերում: ՌԾՈՒ հրամանատարությունը դժվարանում է ասել, թե իրականում ինչ է երևում կադրերում: ՌԾ նավատորմի պաշտոնական ներկայացուցիչ Ջոզեֆ Գրադիշերը հայտարարել է, որ ՌԾՈՒ-երը տեսանյութերում երևացող մարմինները համարում են չճանաչված օդային երևույթներ:

Gimbal-ի տեսանյութը / ©To The Stars Academy of Arts & Science

Ինչպես զինվորականը նշել է, որ այդպես են բնութագրվում, քանի որ այն իրենից ենթադրում է չգրանցված կամ չճանաչված թռչող օբյեկտների դիտարկման և արձանագրման հիմնական նկարագրություն: Այդպիսինները թռչում են տարբեր շրջանների օդային տարածություններում, որոնք վերահսկվում են ԱՄՆ ԶՈՒ-երի կողմից:

FLIR1-ի տեսանյութը / ©To The Stars Academy of Arts & Science

Աղբյուրը հիշեցնում է, որ ներկայացված տեսանյութերից մեկը նկարահանվել է 2015թ. ԱՄՆ-ի մերձափնյա հատվածում F/A-18E/F Super Hornet կործանիչից՝ Raytheon AN/ASQ-228 օպտիկաէլեկտրոնային նշանառման համալիրի կիրառմամբ: Մեկ այլ հանդիպում տեղի է ունեցել 2004թ. կալիֆորնիական ափին. դիտարկման ժամանակ օդաչուները չեն թաքցրել իրենց զարմանքն ու ակտիվորեն քննարկել են, թե ինչ են տեսել:

Go Fast-ի տեսանյութը / ©To The Stars Academy of Arts & Science

F/A-18E/F Super Hornet-ը հանդիսանում է ամերիկյան չորրորդ սերնդի կործանիչ, որն ունի զարգացած ռադիոէլեկտրոնային սարքավորումների կողային համալիր, մասնավորապես՝ հզոր ռադիոլոկացիոն կայանք: Ինքնաթիռն ԱՄՆ կողմից աստիճանաբար շահագործումից դուրս բերվող F/A-18 Hornet-ի կատարելագործված տարբերակն է: Super Hornet –ների հետ միաժամանակ ավիակիրների վրա են լինում նաև առավել զարգացած կործանիչներ, ինչպիսիք են F-35C-երը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021