ԿԳՄՍ նորանշանակ նախարարը Վահրամ Դումանյանն է. կենսագրությունը

ՀՀ նախագահի հրամանագրով Արայիկ Հարությունյանն ազատվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով՝ նախարար է նշանակվել ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, ում կենսագրությունը ներկայացնում ենք ստորև:

Ծնվել է 1962թ. սեպտեմբերի 9-ին:

Կրթություն

Վահրամ Դումանյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը, ապա՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Վ.Ա.Ստեկլովի անվան Մաթեմատիկական ինստիտուտ (Մոսկվա):

Գիտական աստիճան

Պրոֆեսոր:

ֆ.մ.գ.դ. – «Երկրորդ կարգի ընդհանուր էլիպսական հավասարումների համար Դիրիխլեի խնդրի մասին», 2012, ԵՊՀ, ք. Երևան:

ֆ.մ.գ.թ. – «Հիպերբոլական հավասարումների լուծումների հավասարաչափ քվազիասիմպտոտիկայի մասին», 1990, ԽՍՀՄ ԳԱ Վ.Ա.Ստեկլովի անվան Մաթեմատիկական ինստիտուտ, ք.Մոսկվա:

Աշխատանքային փորձ

ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ (դեկան),

ԽՍՀՄ ԳԱ Վ.Ա.Ստեկլովի անվան Մաթեմատիկական ինստիտուտ, ք.Մոսկվա,

Ս.Բանախի անվան միջազգային մաթեմատիկական կենտրոն, Վարշավա, Լեհաստան,

Թրիերի համալսարան, Գերմանիա; Պադերբորնի համալսարան, Գերմանիա:

Կարդացվող դասընթացներ

Դիֆերենցիալ հավասարումներ, Մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը

Մասնական ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումներ, ֆունկցիոնալ անալիզ:

Մասնակցությունը դրամաշնորհների

DAAD, Գերմանիա, 2003, 2006, 2011:

Լեզուներ

Հայերեն, անգլերեն, ռուսերեն:

Մասնագիտական անդամակցություն

Հայկական մաթեմատիկական ասոցիացիայի անդամ, մասնագիտական խորհդի անդամ:

Պարգևներ

ԵՊՀ ոսկե մեդալ, ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալ:

Այլ

Վահրամ Դումանյանը նաև մի շարք գիտական հոդվածների և թեզիսների հեղինակ է: Նա ավելի վաղ դիմել էր ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար, սակայն մրցույթի արդյունքում չընտրվեց:

Հավելենք նաև, որ օրերս ԵՊՀ գիտխորհուրդը հայտարարությամբ էր հանդես եկել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Դումանյանը, ինչպես հայտնի է, դեմ էր քվեարկել հայտարարությանը:

Կրթության ոլորտի վերաբերյալ նրա դիրքորոշումներից առավել հայտնի է այն, որ, Դումանյանի համոզմամբ, մասնավորն ու բուհական համակարգը պետք է սերտ համագործակցեն։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021