«Երկու պապ» ֆիլմի համար Netflix-ը կրկնօրինակել է Վատիկանի Սիքստինյան կապելլայի ներքին հարդարումը

Վերանկարվել են նույնիսկ Միքելանջելոյի 16-րդ դարի նկարները: Ստուդիան նման քայլին է գնացել, քանի որ հենց տաճարի ներսում նկարահանում չի թույլատրվում:

Էնթոնի Հոփքինսի և Ջոնաթան Փրայսի մասնակցությամբ «Երկու պապ» ֆիլմի նկարահանման նպատակով Netflix-ը կրկնօրինակել է Վատիկանի Սիքստինյան տաճարում ներքին հարդարումը:

Netflix-ը ստիպված է եղել վերստեղծել Սիքստինյան կապելլան, քանի որ Վատիկանը չի թույլատրում տաճարում նկարահանումներ իրականացնել: Հնարավոր է պայմանավորվածություն ձեռք բերել միայն վավերագրական ֆիլմ նկարելիս:

Աշխատանքները տևել են մոտ տասն ամիս: Գործընթացը ղեկավարել է Վատիկանի մասին պատմող մի շարք գրքերի հեղինակ, Սիքստինյան կապելլայում ամենշաբաթյա էքսկուրսիաներ անցկացնող Էնրիկո Բրուսկինին:

Կադր ֆիլմի թրեյլերից / ©tjournal.ru

Ստուդիայում վերստեղծվել են նաև Միքելանջելոյի 16-րդ դարի նկարները, որոնք զարդարում են Սիքստինյան կապելլայի պատերն ու առաստաղը: Դրանք անհնար էր տպագրել լուսանկարներից. խիստ կտարբերվեին իսկականից: Ուստի Netflix-ը ներգրավել է նկարիչների, ովքեր վերանկարել են իսկական նկարները 1/3 չափով, ապա կրկնօրինակները լուսանկարել են, մեծացրել են և տեղադրել են պատերին:

Վերանկարում են Միքելանջելոյի նկարը / ©tjournal.ru

Տաճարի առաստաղը ֆիլմը նկարահանողները ստիպված ավելացնել նկարահանումից հետո (պոստպրոդաքշն), քանի որ Netflix-ի առաստաղը Սիքստինյանի նման բարձր չէ:

«Երկու պապ» ֆիլմի ռուսական թրեյլերը / ©В Рейтинге

Ավելի ուշ ստուդիան կահավորելու կարիք է առաջացել: Բեմադրող-նկարիչ Մարկ Թիլդսլին պատմել է, որ իրենց կրկնօրինակն իսկականից 1-2 դյույմով ավելի մեծ է ստացվել, այդպիսով ստեղծել են «մեծ Սիքստինյան կապելլա»:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021