Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության 289 նոր դեպք է հաստատվել

Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը Հանրապետությունում հասել է 7402-ի: Վերջին 24 ժամում վարակից մահացության 4 նոր դեպք է գրանցվել, առողջացել են 75-ը:

Կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվը հասել է 91-ի: Վերջին 24 ժամում մահացած պացիենտները եղել են 85 (տղամարդ), 70 (կին), 83 (կին), 81 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ փաստացի բուժում է ստանում 4052 պացիենտ: Առողջացածների ընդհանուր թիվը հասել է 3220-ի՝ նախորդ օրն ավելանալով 75-ով:

Մայիսի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 7402 է: Վերջին 24 ժամում կատարված թեստավորումից 671-ը բացասական են եղել: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 52554 թեստավորում:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 250 պացիենտ ծանր վիճակում է, 48-ը՝ ծայրահեղ ծանր, իսկ 16-ը միացված են արհեստական շնչառության սարքին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021