Տնտեսական հեղափոխություն փորձեք անել, կտուգանեմ. ՊԵԿ-ը դեռ ստիպում է ՀԴՄ գնել շուկայից՝ բարձր գնով. խնդիրը չի լուծվել. (upd.)

ՊԵԿ-ի թեժ գծում ասում են՝ գնեք շուկայից: Օրեր առաջ կայացած հանդիպմամբ, փաստորեն, ՀԴՄ-ների խնդիրն ամբողջությամբ չի կարգավորվել: Տնտեսվարողներն ահազանգում են, որ ՊԵԿ-ը նոր դիմումներ չի ընդունում, փոխարենը սպառնում է տուգանել:

Օրեր առաջ անդրադարձել էինք ՀԴՄ-ների սղության պատճառով ստեղծված իրադրությանը, երբ բազմաթիվ տնտեսվարողներ տուգանվում էին նոր սերնդի սարք չունենալու պատճառով, մինչդեռ ՊԵԿ-ի համապատասխան ՊՈԱԿ-ում դրանք պարզապես չկան:

Հրապարակման հենց հաջորդ օրը պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և «Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանի նախաձեռնությամբ հանդիպում էր կայացել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Արդյունքում որոշվել էր, որ չեն տուգանվելու նոր ՀԴՄ ստանալու համար դիմած տնտեսվարողները:

Հաղորդվել էր նաև, որ նոր խմբաքանակ կներմուծվի հավանաբար սեպտեմբերին: Այն դեռ չկա, ու շատ կարևոր խնդիր դեռ լուծված չէ: Խոսքը «սև շուկայից» հարկադրված ավելի բարձր գնով սարք ձեռք բերելու մասին է:

Գնեք շուկայից

Այս թեմայով մեր առաջին հրապարակմամբ ներկայացրել էինք, որ տնտեսվարողները չտուգանվելու և օրենքի պահանջը կատարելու համար ստիպված պետք է ՀԴՄ գնեն «ձեռքի վրայից»՝ ավելի բարձր գնով:

Այսօր այդ խնդիրը դեռ առկա է: Մեզ հետ զրույցում տնտեսվարողները նշեցին, որ զանգահարել են ՊԵԿ թեժ գիծ, որտեղ պարզապես նշել են՝ գնեք շուկայից: Բարձր գնի մասին հարցին այնտեղից պատասխանել են՝ գտեք հարմար տարբերակ:

Եթե նշված հանդիպումից հետո որոշակի առաջընթաց գրանցվել էր արդեն դիմում ներկայացրածների համար, ապա նորաբաց վաճառակետերը պարզապես հարկադրված են տուգանքից խուսափելու համար վճարել մի քանի անգամ ավելի բարձր գին:

Տուգանելու են

Մեկ այլ զրուցակից նշեց, որ ՊԵԿ-ի թեժ գծով զանգել է, որտեղ պատասխանել են՝ տուգանելու են, եթե նոր ՀԴՄ չունենա: Հասկանալի է, որ առկա է օրենսդրական պահանջ, սակայն տնտեսվարողնե՛րը չեն ստեղծել այդ իրավիճակը: ՊԵԿ նախագահը նշել էր, որ խնդիրը ծագել է ազատականացումից հետո. ներկրող չի եղել, ՀԴՄ-ների պակասորդ առաջացել: Բայց տնտեսվարողը հարց է բարձրացնում՝ ո՞րն է իր մեղքը, ինչո՞ւ են իրեն տուգանում և ինչո՞ւ է ստիպված ավել վճարել, երբ տարեսկզբին Վարչապետի և ՊԵԿ նախագահի հանդիպմամբ որոշվել էր սարքերը տրամադրել 60 հազար դրամով:

Հավելենք, որ «շուկայում» նոր սերնդի ՀԴՄ սարքերի արժեքը տատանվում է 180-220 հազար դրամի սահմաններում, իսկ թեժ գծի օպերատորի նշած «հարմար տարբերակը», միևնույն է, 60 հազարից բավականին հեռու է: Այստեղ հիշեցնենք պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հայտարարությունը՝

Տնտեսվարողներին մնում են հետևյալ տարբերակները. «հարմար գնով» մի քանի անգամ թանկ սարք գնեն՝ աշխատելու համար, կամ սպասեն, մինչև խմբաքանակի իրենց բաժինը կհատկացվի իրենց: Մյուս տարբերակը համբերատար տուգանվելն ու բողոքարկելն է: Հիշեցնենք, որ շրջանառվում էին ենթադրություններ, թե սա միտումնավոր, շահադիտական նպատակներով ստեղծված խնդիր է: Օրինակ, նմանատիպ դեպքի առընչությամբ ՊԵԿ նախկին բարձրաստիճան անձանց նկատմամբ արդեն կա հարուցված քրեական գործ:

UPD. ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, լրագրողների հարցերին ի պատասխան, հայտարարել է, որ նոր գրանցված և ՀԴՄ չունեցող բիզնեսներին Պետեկամուտների կոմիտեն ձեռնպահ է մնում տուգանելուց։ Անանյանի խոսքով՝ ՊԵԿ-ն իրավունք չունի տեսուչներին հորդորել ՀԴՄ չունեցողներին չտուգանել, բայց տեսուչները որոշակի հայեցողությամբ աշխատելու իրավունք ունեն:

ՊԵԿ նախագահը նշել է, այս ամիս ՀԴՄ-ների առաջին խմբաքանակը պատրաստ կլինի։ Դրանց գինը 100-120 հազար դրամ է լինելու, և կառավարությունը չի սուբսիդավորի, ինչն արվել է տարեսկզբին:

Դավիթ Անանյանի մեկնաբանությունը / ©Aravot Daily

Անանյանի խոսքով՝ ՀԴՄ չունեցող տնտեսվարողերի նկատմամբ մեղմ մոտեցում է ցուցաբերվելու, բայց ստուգումներ արվելու են մշտադիտարկման տեսքով՝ պարզելու օրական հասույթը, որպեսզի հետագայում համեմատություն կատարվի:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021