Սիբիրյան խոցի ախտանշանով 7 քաղաքացի Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել

Իսահակյան գյուղում արձանագրվել է 6 գլուխ խոշոր և նույնքան էլ մանր եղջերավոր անասունների անկում: 7 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց: Նրանց այս պահին նորմալ է: Հիշեցնենք, որ 2 օր առաջ սիբիրյան խոց էր հայտնաբերվել նաև Գեղարքունիքի մարզում:

Սիբիրյան խոց ախտանշաններով Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: Ինչպես հաղորդվում է, սիբիրյան խոցի ախտանիշի մասին կասկածներն ի հայտ են եկել հունիսի 30-ին, Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան բնակավայրում:

Իսահակյան գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանի խոսքով` գյուղում արձանագրվել է 6 գլուխ խոշոր և նույնքան էլ մանր եղջերավոր անասունների անկում:

Արսենյանը տեղեկացրել է, որ ամբողջ հոտը կրկին պատվաստվել է սիբիրախտի դեմ: Ընդգծել է, որ նոր դեպքեր այս պահի դրությամբ չկան:

Ինչպես նշվել է, սիբիրյան խոցի հաստատման վերաբերյալ համապատասխան լաբորատոր փորձաքննության պաշտոնական փաստաթուղթ դեռ չի ստացվել, սակայն վարչական ղեկավարը շեշտել է, որ հոսպիտալացված մարդկանց ախտանշաններն ու անասունների անկումը վկայում են այդ հիվանդության առկայության մասին: Հիվանդների վիճակն, Արսենյանի խոսքով, նորմալ է:

Հիշեցնենք, որ սիբիրյան խոց էր հայտնաբերվել նաև Գեղարքունիքի մարզում: Վանևան և Տորֆավան համայնքներում կենդանիների շրջանում էր սիբիրյան խոց հայտնաբերվել: Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնը» նմուշառում էր կատարել այդ համայնքների 7 բնակչից, որոնցից 3-ի մոտ հաստատվել էր «սիբիրյան խոց» ախտորոշումը:

Հաղորդվել էր, որ դրական դեպքերից երկուսը հիվանդ կենդանիների տերերից են, մեկը` նրանց ազգականը: Հիվանդներից 2-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մեկինը՝ թեթև։

ՀՎԿԱ կենտրոնը հետազոտել էր նաև Վանևան բնակավայրից և արոտավայրերից վերցված 4 նմուշ հող, որոնց մեջ սիբիրյան խոցի հարուցիչներ չեն հայտնաբերվել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021