Ինչո՞ւ է ԱՄՆ-ը թարմացրել Ջերմուկի ջրերում մկնդեղի առկայության մասին տեղեկությունը. (upd.)

ԱՄՆ գործակալությունը դեռևս 2007 և 2009 թվականներին է հայտարարել Ջերմուկի ջրերում մկնդեղի (արսենիումի) նորմայից բարձր քանակության մասին:

ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների սանիտարական վերահսկողության վարչությունը (FDA) թարմացրել է դեռևս 2009թ. հրապարակված այն տեղեկությունը, ըստ որի՝ Հայաստանից ԱՄՆ ուղարկված շշալցված ջրում առկա է նորմայի սահմանները գերազանցող մկնդեղի (արսենիում) չափաքանակ։

Հաղորդվում է, որ, ըստ ուսումնասիրությունների, Ջերմուկ և Արփի հանքային ջրերի գործարանների շշալցրած մեկ լիտր ջրում առկա է ավելի քան 450 միկրոգրամ մկնդեղ, մինչդեռ նորման 10 միկրոգրամն է։

FDA-ի տվյալները / ©accessdata.fda.gov

ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը նշել է, որ 2009թ. վաղեմության տեղեկությունների թարմացման պատճառը հայտնի չէ:

Ինչպես հայտնի է, Lydian Armenia-ն բրիտանական Lydian International-ի դուստր ընկերությունն է, որի բաժնետերերից է նաև ԱՄՆ-ը: Ըստ մամուլում տարածված լուրերի՝ Ամուլսարի հանքի շահագործման հարցում ԱՄՆ-ն ունի իր հետաքրքրությունները, իսկ հանքը գործարանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում:

Նշենք, որ բնապահպանները և հանքի շահագործմանը դեմ արտահայտվողները մատնանշում են հանքային ջրերի վրա հանքի հավանական բացասական ազդեցությունը: Իսկ շատերն ամերիկյան դիրքորոշումը համարում են ճնշում ՀՀ իշխանությունների վրա՝ մատնանշելով Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը վերջերս արած դիմումը ՀՀ վարչապետին՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակին շուտափույթ լուծում տալու խնդրանքով:

Հիշեցնենք նաև, որ դեռևս 2017թ. ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր, որ պատրաստ է աշխատել բաց ու թափանցիկ` ամերիկյան բիզնեսի ավանդույթների համաձայն:

Ջերմուկը և Ամուլսարը

Ջերմուկի բնակիչ, հանքի շահագործան դեմ ակցիաների կազմակերպիչներից Ահարոն Արսենյանը նշել է, որ թույլ չեն տալու հանքի շահագործում: Նշենք, որ Ջերմուկ գրուպ ընկերությունը պատկանում է Աշոտ Արսենյանին: Այս հանգամանքը տեղիք է տվել ենթադրելու, որ FDA-ի՝ մկնդեղի վերաբերյալ թարմացումը հենց այս կազմակերպությանն է ուղղված:

Պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշել էր, որ իր տեղեկություններով Աշոտ Արսենյանը ֆինանսավորում է Ամուլսարի շահագործման դեմ պայքարը: Այս մասին այլ տեղեկություններ նույնպես առկա են: Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենտը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները ցանկանում են Հայաստանը տեսնել հզոր ու ծաղկող:

Չմերժելով ամերիկյան կոմից գործադրվող ճնշում համարողների տարբերակը՝ նշենք, որ դեռևս Ամուլսարի հարցից առաջ՝ 2007թ., երբ Ջերմուկ ընկերությունը նոր էր պատրաստվում մտնել ամերիկյան շուկա, ԱՄՆ համապատասխան գործակալությունը հաղորդել էր, որ Ջերմուկի ջրերում մկնդեղի (արսենիում) թույլատրելի քանակը 1 լիտրում 10 միկրոգրամ թույլատրելիի փոխարեն 500-600 է եղել: Այդ հայտարարությունից հետո Ընկերությունը զգալի կորուստներ էր կրել. սպառման ծավալները նվազել էին:

UPD. Ջերմուկ Գրուպ ՓԲ ընկերության ներկայացուցիչ Մարիա Սահակյանը shesht.am-ին փոխանցեց Ընկերության և ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մեկնաբանությունները՝ հոդվածի վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ (մանրամասն մեկնաբանությունը՝ տեսանյութում).

Հայկական բուժիչ հանքային ջուրն անվտանգ է

«Հրապարակումը եղել է մոտ տասը տարի առաջ և մարդկանց շփոթության մեջ է գցում: ԱՄՆ սննդի և դեղամիջոցների սանիտարական վերահսկողության վարչությունը մինչև հիմա չի ջնջել տեղեկությունը, որ հայկական հանքային ջրում հայտնաբերվել է «Արսենի» բարձր տոկոսի առկայություն:

Մեկնաբանություն / ©1Լուրեր

Հրապարակումը եղել է մոտ տասը տարի առաջ և մարդկանց շփոթության մեջ է գցում»: Ընկերությունը հորդորում է՝ Ջերմուկ Գրուպի արտադրանքը չշփոթել այլ ջրերի հետ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021