Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված նախկին նախարարը կորոնավիրուսից մահացել է

Կորոնավիրուսից մահացել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը: «Դիզելի գործի» շրջանակներում Կարապետյանը ցուցմունք էր տվել Սերժ Սարգսյանի դեմ:

Սերգո Կարապետյանը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնում եղել է 2010-2016թթ: 2018թ. հեղափոխությունից հետո խոստովանական ցուցմունք է տվել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ` այսպես կոչված «դիզելի գործով»: Հաղորդվում է, նախկին նախարարը մահացել է Covid-19 կորոնավիրուսից:

ՀՀ 3-րդ նախագահը հարուցված գործի շրջանակներում մեղադրվում է 1 մլն դոլար պետական միջոցների վատնման մեջ: Կարապետյանի ցուցմունքները Սարգսյանի դեմ մեղադրանքի հիմքն են: Նրա խոսքով` պետական մրցույթում հաղթել է Սերժ Սարգսյանի ընկերոջ կազմակերպությունը` անձամբ նախագահի հրահանգով:

Գործով Սերգո Կարապետյանը նույնպես մեղադրյալ էր` Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի, Սամվել Գալստյանի և Գևորգ Հարությունյանի հետ միասին:

Սերգո Կարապետյանը ծնվել է 1948թ. օգոստոսի 6-ին` Արտաշատում: Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը: 1965-1972թթ. աշխատել է Արտաշատի պահածոների գործարանում, որտեղ զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 1972-1986թթ. եղել է Արտաշատի պահածոների «Սովխոզ» գործարանի գլխավոր ինժեները, 1987-1995թթ.` նույն գործարանի գլխավոր տնօրենը: 1986-1987թթ. ղեկավարել է Ազատի լիասիստեմ ֆորելային տնտեսությունը: Մինչև 2011 թ.-ը եղել է «Արտաշատի պահածոների գործարան» ընկերության նախագահը և գլխավոր տնօրենը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021