Լիմֆոցիտների ցածր մակարդակը վաղաժամ մահվան վտանգի ազդանշան է

Գիտնականները հաստատել են, որ արյան մեջ լիմֆոցիտների ցածր մակարդակը խոսում է վտանգավոր հիվանդության մասին: Այդ բջիջների քանակը վերահսկելով՝ հնարավոր է բուժումը սկսել ժամանակին և մեծացնել ապաքինվելու հավանականությունը:

Ցանկացած պաթոլոգիայից, բակտերիաներից ու վիրուսներից պաշտպանող իմունային համակարգի գլխավոր բջիջների՝ լիմֆոցիտների քանակի նվազումն արյան մեջ խոսում է գործնականում խրոնիկ հիվանդության զարգացման, ինչպես նաև անժամանակ մահվան մասին: Այս մասին հաղորդած գիտնականները վստահ են, որ ստացված տվյալները բժիշկներին կօգնեն մարդու մոտ վաղ շրջանում ախտորոշել վտանգավոր սիմպտոմները և սկսել բուժումը:

Անմիջական պաշտպանությունից բացի՝ լիմֆոցիտները որոշիչ դեր են խաղում նաև այլ իմունային ռեակցիների խթանման հարցում և օրգանիզմին օգնում են, մասնավորապես, վարակի հեռացումից հետո վերականգնվել: Գոյություն ունի լիմֆոցիտների 3 տեսակ. NK լիմֆոցիտներ (Natural Killers), որոնք պատասխանատու են վարակված և քաղցկեղային բջիջների ոչնչացման համար, T լիմֆոցիտներ՝ սպանում են անոմալ բջիջները, ինչպես նաև, աշխատելով B լիմֆոցիտների հետ, նպաստում են ազդանշանային սպիտակուցների փոխանցման գործին: Այս տեսակներից յուրաքանչյուրի նվազումը կարող է թուլացնել իմունային համակարգը և բակտերիաներին ու վիրուսներին սողոսկելու հնարավորություն ընձեռնել:

Արյան և լիմֆատիկ հեղուկի մեջ պարունակվող սպիտակ բջիջների անբավարարությունը կոչվում է լիմֆոպենիա կամ լիմֆոցիտոպենիա: Այս իրավիճակում մարդը հայտնվում է, երբ հիվանդ է կամ օրգանիզմում վարակ կա: Այդ պատճառով բժիշկները սիմպտոմների առկայությունն են ստուգում և ախտորոշման համար նշանակում են հետազոտություններ՝ հիմնական խնդիրը բացահայտելու նպատակով: Սակայն արյան մեջ լիմֆոցիտների մակարդակի ուսումնասիրության կարևորությունը հաճախ անտեսվում է:

Նոր հետազոտության նպատակը լիմֆոպենիայի ախտորոշման և բուժման դերի ուսումնասիրությունն է անժամանակ մահվան վտանգի նվազման հարցում: Աշխատանքում ստուգվել է հիմնական փաստարկը. արյան մեջ լիմֆոցիտների ցածր մակարդակն ազդանշան է մահվան մեծ վտանգի մասին: Գիտնականներն ուսումնասիրել են 20 և բարձր տարիքի 108 հազար 135 դանիացիների տվյալները: Նրանց վերաբերյալ տեղեկատվությունը ստացվել է 2003-2015թթ. Կոպենհագենի բնակչության հետազոտության շրջանակներում: Հետազոտության ընթացքում մահացել է 10 հազար 372 մարդ:

Մասնագետները հաստատել են, որ լիմֆոցիտների անբավարարությունը կապ է ունեցել խրոնիկ և շնչառական, սրտի հիվանդությունների, քաղցկեղի պատճառով մահվան վտանգի՝ 2,8 անգամ մեծացման հետ: Ընդհանուր առմամբ՝ այդ բջիջների մակարդակի նվազման դեպքում ցանկացած պատճառով մահացությունն աճել է 1,6 անգամ:

Կոպենհագենի համալսարանական հիվանդանոցի աշխատակից Ստիգ Բոյեսենը նշել է, որ, ըստ իրենց հետազոտությունների արդյունքների, փորձարկման մասնակիցների մոտ, որոնք լիմֆոպենիա ունեին, ցանկացած պատճառով մահվան 60%-ով բարձր վտանգ կար, քան նրանց, ում մոտ լիմֆոցիտների մակարդակը նորմայի մեջ էր՝ անկախ այլ հանգամանքներից՝ տարիք, սեռ, քաշ, վատ սովորություններ և այլն:

Աշխատության հեղինակները մեկնաբանել են, որ լիմֆոցիտների մակարդակի անկումը նշանակում է, որ օրգանիզմը չի կարող վերականգնվել և պայքարել, եթե տերը տառապում է վտանգավոր հիվանդությամբ, որը և բարձրացնում է մահվան վտանգը: Հետազոտության արդյունքները կարող են օգնել՝ նախապես իմանալու, որ մարդու մոտ առկա է վաղաժամ մահվան վտանգ (հատկապես երբ խոսքը տարեց հիվանդի մասին է) և վաղօրոք սկսել բուժումը:

Ավելի վաղ գիտնականները գտել էին քաղցկեղի դեմ պայքարում «ուժասպառ» եղած բջիջների ակտիվության վերականգնման միջոցը, իսկ նրանց գործընկերները մշակել էին T լիմֆոցիտներում հակաուռուցքային ակտիվությունը խթանող պոտենցիալ միացությունների արագ հայտնաբերման մեթոդ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021