«Մակաբույծները»՝ լավագույն ֆիլմ, լավագույն օտարերկրյա ֆիլմ, լավագույն օրիգինալ սցենար: Ռեժիսորը՝ նույնպես լավագույն

Կայացավ «Օսկարի» մրցանակաբաշխությունը: Առաջատար դիրքեր զբաղեցրեցին նաև «Մի անգամ... Հոլիվուդում», «1917», «Ջոկեր» ֆիլմերը: Ներկայացված է հաղթողների ամբողջական ցանկն՝ ըստ անվանակարգերի:

Փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերը Լոս Անջելեսում, հանրահայտ Dolby Teatre-ում տեղի է ունեցել «Օսկարի» 92-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը, որտեղ ակադեմիկոսներն ընտրել են 2019թ. լավագույն ֆիլմերը:

Մենք ավելի վաղ հաղորդել էինք, ամերիկյան կինոակադեմիան շփոթմամբ հրապարակել էր հավանական հաղթողների անուններն՝ ըստ երկրպագուների կարծիքի: Շատ մեծ տարբերություն չի գրանցվել. ակնկալվում էր, որ Քվենտին Տարանտինոյի ֆիլմը մի քանի մրցանակ կստանա, և այդպես էլ եղավ: Բրեդ Պիտն առաջին մրցանակն ստացավ «Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմում Քլիֆ Բուտի դերի համար: Գլխավոր մրցանակի համար պայքարում ֆավորիտներից էր համարվում «Ջոկերը», սակայն կինոկոմիկսը բավարարվեց երկու անվանակարգով:

Փոխարենը, կարևոր մրցանակների է արժանացել Հարավային Կորեայում նկարահանված «Մակաբույծները»: Պարգևատրվել է նաև ռեժիսորը:

Հաղթողների ամբողջական ցանկը

Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դեր – Բրեդ Պիտ («Մի անգամ… Հոլիվուդում),

Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ – «Խաղալիքների պատմություն – 4»,

Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ – «Մազոտ սեր»,

Լավագույն օրիգինալ սցենար – Պոն Չժուն Խո և Խան Ջին Վոն («Մակաբույծներ»),

Լավագույն ադապտացված սցենար – Տայկա Վայտիտի («Ջոջո ճագարը»),

Լավագույն գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմ – «Դիմային պատուհաններ»,

Բեմադրող նկարիչի լավագույն աշխատանք – «Մի անգամ… Հոլիվուդում»,

Կոստյումների լավագույն դիզայն – «Փոքր կանայք»,

Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ – «Ամերիկյան արտադրամաս»,

Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ – «Սովորել սքեյթբորդ վարել՝ ռազմական գործողությունների տարածքում (եթե դու աղջիկ ես)»,

Երկրորդ պլանի կանացի լավագույն դեր – Լորա Դերն («Ամուսնական պատմություն»),

Ձայնային լավագույն մոնտաժ – «Ford»-ն ընդդեմ «Ferrari»-ի,

Լավագույն ձայն – «1917»,

Օպերատորական լավագույն աշխատանք – Ռոջեր Դիկինս («1917»),

Լավագույն մոնտաժ – «Ford»-ն ընդդեմ «Ferrari»-ի,

Լավագույն վիզուալ էֆեկտներ – «1917»,

Լավագույն գրիմ և հարդարանք – «Սկանդալ»,

Օտարերկրյա լավագույն ֆիլմ – «Մակաբույծներ» (Հարավային Կորեա),

Լավագույն երաժշտություն – Հիլդուր Գուդնադոուտիր («Ջոկեր»),

Լավագույն երգ – Էլթոն Ջոն, I’m Gonna Love Me Again («Ռոքետմեն»),

Լավագույն ռեժիսոր – Պոն Չժուն Խո («Մակաբույծներ»),

Տղամարդու լավագույն դեր – Հոակին Ֆենիկս («Ջոկեր»),

Կանացի լավագույն դեր – Ռենե Զելվեգեր («Ջուդի»),

Լավագույն ֆիլմ – «Մակաբույծներ»:

«Մակաբույծներ» ֆիլմն, այսպիսով, չորս արձանիկ է վաստակել՝ հանդիսանալով առաջին ոչ անգլալեզու ֆիլմն այդ կարգավիճակում:

«Օսկար» մրցանակաբաշխություն / ©Pluggedin

Միջոցառումը կրկին անց է կացվել առանց հանդիսավարի, սակայն բեմադրվել են ուշագրավ դրվագներ՝ կինոոլորտի կարևորագույն իրադարձությունը հետաքրքիր դարձնելու համար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021