Սթրեսի հետևանքով մազերի սպիտակումը ցուցադրվել է մկների վրա

Գիտնականներն ապացուցել են, որ ուժգին սթրեսն ակտիվացնում է ամոքիչ նյարդային համակարգը՝ հարուցելով նորադրենալինի արտանետում: Արդյունքում բջիջներն անջատվում են գունանյութն արտադրող պարկիկից:

Վաղուց է հայտնի, որ մազերի սպիտակումը բնական ծերացման գործընթաց է, գունակավորման խախտման հետևանք կամ ծամծմված գենետիկա: Սակայն բացասական ապրումները նույնպես կարող են մազերը սպիտակեցնել նույնիսկ 25 տարեկանում: Ավելի վաղ մասնագետները ենթադրել էին, որ սթրեսն ինչ-որ կերպ արագացնում է ծերացման գործընթացը կամ հարուցում է աուտոիմունային պատասխան: Բայց մինչ այժմ գիտնականները տեղյակ չէին, թե հատկապես ինչ դերակատարում ունի սթրեսը ծերացման գործում և ինչու են մեր մազերն այդպես արձագանքում:

Հետազոտության հեղինակները պարզաբանել են, որ մազի գույնը ստացվում է մելանոցիտարային փողային բջիջներից, որոնք արտադրում են մելանին գունանյութը: Բնական ծերացման գործընթացում՝ տարիքի հետ կապված, բջիջներն աստիճանաբար հյուծվում են, ինչի հետևանքով մազերը սպիտակում են: Ստուգելու համար, թե ինչպես է սթրեսն ազդում մազի գույնի վրա, Հարվարդի համալսարանի գիտնականների խումբը որոշել է փորձարկում անցկացնել լաբորատոր մկների նկատմամբ: Ընտրվել են միայն սև մազեր ունեցող առնետներ:

Կենդանիների նկատմամբ կիրառել են սթրեսային բազմաթիվ միջոցներ. ֆիզիկական ցավ (ռեսինիֆերատոքսինի ներարկումը, այն կարող է հասցնել սուր, ընդհուպ մինչև մահացու ցավ), հոգեբանական ցավ (տեղափոխում մի վանդակից մյուսը, լուսավորում, վանդակի տեղաշարժում), խմբի 1/3-ին անշարժացրել են՝ տեղադրելով նեղ վանդակում: Դրանից հետո առնետներին սափրել են:

Փորձարկման չորրորդ շաբաթում, երբ մազածածկույը վերականգնվել է, պարզվել է, որ սթրեսի յուրաքանչյուր հանգամանք առաջացրել է բջիջների հյուծում, նրանք կարծես անջատվել են պարկիկից: Արդյունքում առաջացել են սպիտակ մազերի «կղզյակներ»: Իսկ տոքսինով ներարկված առնետների մազերի 30%-ը սպիտակ է աճել:

Չորս շաբաթ անց աճել են սպիտակ մազեր / © Nature

Հետազոտության եզրակացության համաձայն՝ սթրեսի ծայրահեղ մակարդակն առաջացնում է սիմպատիկ նյարդային համակարգի հիպերակտիվություն, որը պատասխանատու է օրգանիզմի անկանխատեսելի արագ պատասխանի համար՝ վտանգավոր կամ նյարդային իրավիճակներում: Դա իր հերթին նպաստում է մազի գույնի համար պատասխանատու փողային բջիջների արագ հյուծմանը, ինչը հանգեցնում է գունանյութի կորստին և սպիտակ շերտի առաջացմանը:

Ցուցադրված է, թե ինչպես է սթրեսն ազդում մելանոցիտարային փողային բջիջների վրա, որոնք գտնվում են մազային պարկիկի կորնթարդ հատվածում / © Nature

Հետազոտության մեջ նշվում է, որ այն ցույց է տվել, որ սուր սթրեսով հարուցված նեյրոնների ակտիվությունը կարող է հանգեցնել մարմնային փողային բջիջների արագ և ընդմիշտ կորստին: Ցուցադրվում է նաև օրինակ, որտեղ մարմնային փողային բջիջներին աջակցությունն անմիջականորեն ազդում է օրգանիզմի ընդհանուր ֆիզիոլոգիական վիճակի վրա:

Այնուհետև գիտնականները որոնել են գեները, որոնց էքսպրեսիան ամենաարագն է փոխվել սթրես-փորձարկումների ժամանակ: Պարզվել է, որ այդ գենը պատասխանատու է ցիկլինկախյալ կինազ (CDK) անվամբ սպիտակուցների խմբի կոդավորման համար: Երբ կրծողներին ներարկել են կոդավորումը դադարեցնող պատրաստուկ, մկների մազերը դադարել են գույնը կորցնել: Սակայն գիտնականները զգուշացնում են, որ իրենց եզրակացությունները չեն նվիրում մազերի սպիտակեցման դեմ բուժում. դա անվերադարձ գործընթաց է: Բայց պատկերացում է կազմվել, թե ինչպես է սթրեսն ազդում մարմնի այլ մասերի վրա:

Հետազոտության հեղինակներից դոկտոր Տյագո Մատար Կունյանի խոսքով՝ բացահայտումը ցույց է տալիս, որ CDK-ն մասնակցում է գործընթացին և, հետևաբար, կարող է լինել թերապևտիկ թիրախ: Նա նշել է, որ դեռ վաղ է խոսել կլինիկական պրակտիկայում նպատակային դառնալու մասին, բայց պետք է շարունակել հետազոտությունները:

Բացի այդ, ինչպես հեղինակներն են ընդգծում, իրենց եզրակացությունները հակասում են ավելի վաղ արված ուսումնասիրություններին, որտեղ ենթադրվել է, որ մազերի սպիտակումը սկսվում է իմունային պատասխանի կամ «սթրեսի հորմոնի»՝ կորտիզոլի հետևանքով:

Ավելի վաղ գիտնականները հետազոտել են, թե ինչպես է աշխատավայրում շարքային աշխատակիցների միջև թեթև ֆլիրտն ազդում նրանց ինքնազգացողության վրա, իսկ նրանց գործընկերները պատմել են սթրեսի դեպքում «թռչող գեների» դերի մասին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021