Հայաստանում ուժգին երկրաշարժերի վտանգ կա՞. մասնագետի մեկնաբանությունը

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոս Մարգարյանը նշել է, որ ներկա պահին մեզ մոտ երկրաշարժերի հետ կապված մեծ անոմալիաներ չեն նկատվում:

Վերջին օրերին Հայաստանի տարածքում զգացված երկրաշարժերին անդրադառնալով` Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոս Մարգարյանը նշել է, որ ներկա պահին մեզ մոտ երկրաշարժերի հետ կապված մեծ անոմալիաներ չեն նկատվում:

Նրա խոսքով` Թուրքիայում և Իրանում գրանցված երկրաշարժերի գոտիները տարբեր են, իսկ նախորդ օրը Շիրակի մարզի Բավրա և Ղազանչի գյուղերում գրանցված երկրաշարժը կապ ունի Ջավախքի խզվածքային գոտու հետ, սակայն այդ գոտիները փոխկապակցված չեն:

Խոսելով հետցնցումների մասին` Մարգարյանը նշել է, որ տեղի է ունենում օջախի լարվածության և կուտակված էներգիայի լիցքաթափում: Մասնագետը շեշտել է, որ Բավրայի երկրաշարժը նույնպես դիտարկվում է որպես հետցնցում։ Բացի այդ, մոտ 130 հետցնցում է գրանցվել, որոնց գերակշիռ մասը` շատ թույլ մագնիտուդով:

Այս համատեքստում Մարգարյանը համեմատել է Սպիտակի ու Երևանի` մեծ մագնիտուդով երկրաշարժերը` նշելով, որ դրանց հզորության պարագայում ակնկալվել են հետցնցումներ։ Հետցնցումները, նրա խոսքով, նույնպես լինում են տարբեր հաճախականությամբ ու տարբեր ուժգնությամբ` 2,5-ից մինչև 4,5 մագնիտուդ։

Ջավախքի խզվածքը, ինչպես նշում է, համեմատաբար ակտիվ է` ի տարբերություն Փամբակ–Սևան–Սյունիք խզվածքի: Մարգարյանի խոսքով` ցնցումային ակտիվությունը սովորաբար պայմանավորված է տվյալ օջախում կուտակված էներգիայի լիցքաթափմամբ: Մասնագետն ընդգծում է, որ շատ հնարավոր է` հետցնցումային ակտիվություն չլինի։

Յուրաքանչյուր օջախ, Մարգարյանի ներկայացմամբ, ունի իր բնութագիրը: Ակտիվության տարբերությունը, ինչպես նշում է, կախված է երկրաբանական, տեկտոնական և կառուցվածքային այլ գործոններից, որոնք յուրահատուկ են յուրաքանչյուր դեպքի համար։

Հետցնցումները, նրա խոսքով, հնարավորություն են տալիս որոշակի պատկերացում կազմել հետագա զարգացումների և ընդհանուր պատկերի մասին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին, ժամը 09:43-ին, 3.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք` օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Նույն տարածաշրջանում օգոստոսի 16-ին գրանցվել էին երկու երկրաշարժ ու 70 հետցնցում։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021