Սերժ Սարգսյանի «դիզվառելիքի» գործով մեղադրանք է առաջադրվել նաև Բարսեղ Բեգլարյանին

«Ֆլեշ» ընկերության նախագահը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, իսկ Սարգսյանն այն որակում է «քաղաքակն հետապնդում»: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դեկտեմբերի 4-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել պետական միջոցներից մոտ կես միլիարդ դրամ հափշտակելու կապակցությամբ: Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանի հաղորդմամբ՝ նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին՝ հայտնի «Ֆլեշի Բարսեղին»։

Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Վերջինիս նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38֊179֊րդ հոդվածի 3֊րդ մասի 1֊ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար)։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հաղորդվում է, որ քրեական գործը հարուցվել է Գյուղատնտեսության նախկին նախարար, ՕԵԿ-ից Սերգո Կարապետյանի ցուցմունքի հիման վրա։ Տարածված տեղեկության համաձայն՝ ցուցմունքում նշվել է նաև ներկայումս ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի անունը, ով այդ գործում ունեցել է կարևոր դերակատարում:

Բարսեղ Բեգլարյանը նշել է, որ օրենքի խախտում տեղի չի ունեցել: Նրա խոսքով՝ մանրամասները պետք է հարցնել ընկերության այդ ժամանակվա տնօրինությանը. ինքը սեփականատերն է, և մանրամասներին չի տիրապետում: Բեգլարյանը հերքել է նաև Սերժ Սարգսյանի հնարավոր մասնակցությունը հափշտակությանը:

Բ.Բեգլարյանի հարցազրույցը / ©1lurer.am

2018թ. ապրիլի 23-ին ՀՀ վարչապետի պաշտոնից ժողովրդի պահանջով հրաժարական ներկայացրած Սարգսյանն էլ իր հերթին չի ընդունում մեղադրանքը: Նա այն համարել է քաղաքական հետապնդում: Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը հայտնել է, որ 3-րդ նախագահը մտահոգված է առհասարակ քրեական դատավարական պրոցեսներով:

«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը որպես մեղադրյալ ներգրավված է նաև այլ գործով. նա մեղադրվում է բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության համար։ Գործը դատաքննության փուլում է գտնվում:

ՀՔ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ. հունվարի 25-ից մինչև փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար՝ մոտ 490 մլն ՀՀ դրամի հափշտակումը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021