ԱՅՈ՛-ն՝ 1991-ի անկախության հանրաքվեի պատկերանիշով. նոր «հեղինակին» մեղադրում են գրագողության մեջ. (upd.)

Հայտարարված մրցությում հաղթող է ճանաչվել Garoon Agency ընկերությունը՝ ներկայացնելով այն պատկերանիշը, որը հրապարակված է եղել «Երեկոյան Երևան» թերթի՝ դեռևս 1991թ. սեպտեմբերյան համարներում:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո» կողմը մրցույթ էր հայտարարել՝ պատկերանիշի (լոգոյի) դիզայնի համար՝ խոստանալով դրամական պարգևներ շնորհել առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած առաջարկների համար: Հաղթող է ճանաչվել Garoon Agency-ն՝ այս տարբերակով.

«Այո՛»-ի դրամահավաք-երեկո / © Հրապարակ

Ընկերությունն այս առաջարկի համար 3 մլն դրամ է ստացել, սակայն պարզվել է, որ այն իրականում նորույթ չէ. նույն պատկերանիշը կիրառվել է ավելի վաղ՝ «Երեկոյան Երևան» թերթի 1991թ. սեպտեմբերի 23-ի համարում։

«Երեկոյան Երևան» թերթի 1991թ. սեպտեմբերի 18-ի համարում / ©media.am
«Երեկայոն Երևանի» 1991թ. սեպտեմբերի 23-ի համարում / ©media.am

Համացանցի հայկական տիրույթում բուռն քննարկվում է այն հարցը, թե ինչպես են համընկել 1991թ.-ի և 2020-ի հանրաքվեների «Այո՛»-ի պատկերանիշերը: Շատերը սա համարում են գրագողություն՝ նշելով, որ հաղթող ընկերությունն իրականում խախտել է հեղինակային իրավունքը և հայտնի պատկերանիշն իր անունից ներկայացրել:

Առանձնացնում ենք այս կապակցությամբ սոցցանցային քննարկումներն ու հայտարարությունները.

Օգտատերերը հիմնականում քննադատել են, որ հնարավոր «գրագողությամբ» մեծ գումար են վաստակել այն դեպքում, երբ բազմաթիվ դիզայներներ իրենց աշխատանքն էին ներկայացրել:

Քաղաքացիական կուսակցության հանրային կապերը համակարգող Վահագն Ալեքսանյանը նշել է, որ համացանցից են տեղեկացել նկարի մասին:

Պատկերանիշի «կրկնության մասին» / ©Factor TV

Ալեքսանյանը խոստացել է քննարկման արդյունքում կայացված որոշման մասին հայտնել:

UPD. 3 միլիոն դրամը որոշվեց հատկացնել «Երեկոյան Երևան» թերթի 1991թ․-ի խմբագիր Նիկոլայ Ենգիբարյանին, գծանկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղանդիլյանին և Նարոյան Ստեփանի իրավահաջորդին՝ յուրաքանչյուրին՝ 1-ական միլիոն դրամ։

Օգտատերերը սա համարում են արդար որոշում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021