Գրոզնիում Ռամզան Կադիրովի անունը կրող մզկիթ են կառուցում

Նշվում է, որ Ռամզան Կադիրովը կտրականապես դեմ է եղել գաղափարին, սակայն հասարակությունը, հոգևորականությունը և նրա զինակիցները պնդել են: Չեչնիայի տպագրության նախարարի խոսքով` «ժողովրդավարական հասարակությունում բնակիչների ցանկությունն առաջնահերթություն է»:

Գրոզնիում կայացել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի անվամբ կոչվելիք մզկիթի հիմնարկեքի արարողությունը:

Հաղորդվում է, որ հանրապետության ղեկավարի պատվին մզկիթի անվանակոչության վերաբերյալ որոշումը կայացվել է բազմաթիվ բնակիչների խնդրանքը հաշվի առնելով: Նշվում է, որ Ռամզան Կադիրովը կտրականապես դեմ է եղել նման գաղափարին, սակայն հասարակությունը, հոգևորականությունը և նրա զինակից ընկերները պնդել են:

Ռուսաստանի բարձրագույն մուֆտին (մահմեդական բարձրագույն հոգևորական, խմբ.) Թալգաթ Տաջուդինի խոսքով` մզկիթը Կադիրովի անվամբ կոչելու գաղափարի վերաբերյալ վերապահում չունի, քանի որ առաջարկը բազմաթիվ չեչեններինն է: Չեչնիայի տպագրության նախարար Ահմեդ Դուդաևը հավելել է, որ «ժողովրդավարական հասարակության պայմաններում հանրապետության բնակիչների ցանկությունն առաջնահերթություն է»:

Նախագծի համաձայն` մզկիթը 4 մինարեթ է ունենալու, որոնք շրջապատելու են կենտրոնական գմբեթով շինության հիմնական մասը, նրանց տանիքները ոսկուց են լինելու:

Ռամզան Կադիրովի անվան մզկիթի նախագիծը / © Грозный-информ

Մզկիթը կառուցվելու է Գրոզնիի Օլիմպիյսկի գյուղում: Այն նախատեսված է երկու հազար աղոթողների համար: Լրագրողներն արդեն այն համարում են տարածաշրջանում ամենագեղեցիկը: Շինարարության ավարտի ժամկետները դեռ չեն նշվել:

2008թ. Գրոզնիում բացվել է «Չեչնիայի սիրտ» կենտրոնական մզկիթը: Այն կրում է հանրապետության առաջին նախագահ Ախմաթ Կադիրովի անունը: Այդ մզկիթի շինարարությունը 2,5 տարի է տևել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021