Ոչ թե ներդրումային ծրագիր, այլ` ՀՀ քաղաքացիների կողոպուտ. նախարարն արձագանքել է

Նշվում է, որ ներդրողը մտադիր է ռազմաարդյունաբերական գոտի ստեղծել, այնտեղ արտադրել զրահամեքենաներ, սակայն Կառավարությունը չի թույլատրում: Վահան Քերոբյանի խոսքով` ինքն է կանգնեցրել այդ նախագծի որոշման կայացումը, քանի որ «այն ծիծաղելիորեն արհամարհում էր ՀՀ քաղաքացիների շահերը»։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է մամուլում տարածված տեսանյութին, որտեղ Կառավարությունը մեղադրվում է անգործության մեջ: Նշվում է, որ ներդրողը մտադիր է ռազմաարդյունաբերական գոտի ստեղծել, այնտեղ արտադրել զրահամեքենաներ, սակայն Կառավարությունը չի թույլատրում:

Քերոբյանը շեշտել է, որ, իրականում, հենց ինքն է կանգնեցրել այդ նախագծի որոշման կայացումը, քանի որ, նախարարի խոսքով, «այն ծիծաղելիորեն արհամարհում էր ՀՀ քաղաքացիների շահերը»։

Թեև տեսանյութում նշվում է տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում կատարելու մտադրության մասին, սակայն Էկոնոմիկայի նախարարը նշում է, որ ներդրումային ծրագրում այլ տվյալներ են: Նրա խոսքով` եթե ներդրողը` Արտակ Թովմասյանը, համաձայն է ներդրումային պայմաններում ներառել տեսանյութում հնչեցվող «տասնյակ միլիոն դոլարները», արտադրական ծավալները և գումարները, ապա երկու շաբաթվա ընթացքում ծրագիրը կներկայացվի Կառավարության հաստատմանը:

Քերոբյանն ընդգծել է, որ եթե 9 հեկտար հողակտորը Երևանում Թովմասյանը ցանկանում է վերցնել չնչին ներդրման խոստման դիմաց, ապա դա ոչ թե ներդրումային ծրագիր է, այլ` ՀՀ քաղաքացիների կողոպուտ։

Նախարարի խոսքով` առաջարկվել է գործարքն իրենց պայմաններով ու հարկային արտոնություններով իրագործել ոչ թե Երևանում, այլ` մարզերում, բայց, «անհասկանալիորեն, հենց Երևանի թանկարժեք հողակտորն է իրենց պետք այս արտադրական գոտու համար»։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021