Բայրաքթարներն Ադրբեջանը պահում է Եվլախում և Շամխորում՝ կառուցելով նոր անգարներ

Պատերազմից հետո Ադրբեջանը շարունակում է վերազինել իր ռազմական ենթակառուցվածքները։ Bayraktar TB2 անօդաչուների տեղակայման հայտնի վայրերից մեկը Եվլախի օդանավակայանն է․ Ադրբեջանի ԶՈւ ԱԹՍ-ների կենտրոններից մեկը, որտեղ կառուցվել են նոր անգարներ, ղեկավարման կետեր, օժանդակ կառույցներ։ Մյուսը Շամխորից 6կմ հյուսիս-արևմուտք ընկած Դալլարի ավիաբազան, որը կառուցվել է դեռևս խորհրդային տարիներին։

Ռազմինֆոն ուսումնասիրել է Ադրբեջանում թուրքական արտադրության Բայրաքթարների տեղակայման վայրերի վերաբերյալ տվյալները՝ նշելով, որ դրանք տեղաբաշխված են հիմնականում այն նույն բազաներում, որտեղ գտնվել են նաև աշնանը Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում։ Ընդգծվում է, որ դրանք համար տարածքն ընտրվել է՝ հաշվի առնելով հայկական կողմից խոցման տիրույթից դուրս գտնվելու հանգամանքը։

Աղբյուրը նշում է, որ պատերազմից հետո Ադրբեջանը շարունակում է վերազինել իր ռազմական ենթակառուցվածքները, ստեղծել նորերը։ Bayraktar TB2 անօդաչուների տեղակայման հայտնի վայրերից մեկը Եվլախի օդանավակայանն է։ Հաղորդվում է, որ սա Ադրբեջանի ԶՈւ ԱԹՍ-ների կենտրոններից մեկն է, որտեղ կառուցվել են նոր անգարներ, ղեկավարման կետեր, օժանդակ կառույցներ։

Եվլախի ավիաբազա / © Google Maps, Razm.info

Պատերազմի ավարտից հետո ստեղծված անգարներն ունեն մոտ 30մ երկարություն և 18մ լայնություն, յուրաքանչյուրում կարող է տեղակայվել 3 միավոր ԱԹՍ։

Տեղակայման վայրերից հայտնի է նաև Շամխոր քաղաքից շուրջ 6կմ հյուսիս-արևմուտք ընկած Դալլարի ավիաբազան, որը կառուցվել է դեռևս խորհրդային տարիներին։ 2020թ. ամռանն այստեղ վերակառուցման լուրջ աշխատանքներ են կատարվել, արդիականացվել է և տեխնիկապես վերազինվել: Նոր անգարներ այստեղ չեն կառուցվել, բայց Բայրաքթարների համար հատկացվել են խորհրդային շրջանում կառուցված, հետագայում վերանորոգված ու պաշտպանված անգարները։

Դալլարի ավիաբազա / © Google Maps, Razm.info

Նշվում է, որ Ադրբեջանը կարող է հայտնի անօդաչու թռչող սարքից ունենալ նաև այլ վայրերում։ Բացի այդ, անհրաժեշտության դեպքում դրանք կարող են շահագործվել երկրի տարբեր հատվածներից, քանի որ, ինչպես հաղորդվում է, Ադրբեջանն ունի ավիաբազաների և ցատկահարթակների զարգացած ցանց։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021