Google-ը թողարկել է Android 11 օպերացիոն համակարգը

Օպերացիոն համակարգի նախնական տարբերակը մշակողները կարող են արդեն ներբեռնել Google Pixel սմարթֆոններում: Վերջնական կայուն տարբերակի թողարկումը նախատեսված է 2020թ. աշնանը:

Developers Preview-ի Android 11 օպերացիոն համակարգը թողարկվել է հատուկ բջջային հավելվածներ մշակողների համար, որպեսզի նրանք կարողանան փորձարկել և նախապատրաստել թարմացումներ իրենց ծրագրերի համար: Համակարգն Android դեվելոպերների կայքում արդեն հասանելի է ներբեռնման համար: Ներկայումս հնարավոր է այն տեղադրել Google Pixel-ի 2, 3, 3a և 4 շարքերի սարքավորումներում:

Մարտ-ապրիլ ամիսներին Google-ը նախատեսում է ևս երկու ՕՀ թողարկել մշակողների համար: Հրապարակային Beta տարբերակի ռելիզը պետք է կայանա մայիսին՝ Google I/O ամենամյա համաժողովի ժամանակ, իսկ վերջնական կայուն տարբերակի թողարկումը նախատեսված է այս տարվա աշնանը:

Android 11-ի հիմնական նորարարությունները վերաբերում են գաղտնիությանն ու արտադրողականությանը: Այսպես, ՕՀ-ից օգտվողները կկարողանան ժամանակավոր հասանելիություն ընձեռնել միկրոֆոնին, տեսախցիկին ու տեղորոշմանը: Հասանելիության իրավունքը կգործի մինչև առաջին ելքը ծրագրից. հերթական մուտքի դեպքում ծրագիրը կրկին կհարցնի թույլտվության մասին:

Նոր տարբերակը կապահովի ավելի կայուն և արագ 5G կապ: Դրա շնորհիվ մշակողները կկարողանան ստեղծել արագ կապ պահանջող ծրագրեր՝ կողմնորոշվելով ոչ միայն Wi-Fi-ով, այլև բջջային կապով: Google Stadia սթրիմինգային ծառայության օգտատերերին պետք է ուրախացնի տեսանյութերի ապակոդավորումը՝ MediaCodec-ում ցածր հապաղմամբ: Դա կապահովի նվազագույն հապաղում հոսքային տեսանյութի հեռարձակման ժամանակ:

Նոր ՕՀ-ն առայժմ հնարավոր է տեղադրել միայն Google-ի սմարթֆոններին / © Androidcentral

Նրանց համար, ովքեր օգտվում են մի քանի մեսենջերներից, նախատեսված է բոլոր հաղորդագրությունների խմբավորում այսպես կոչված ծանուցման վարագույրում: Դրա շնորհիվ հնարավոր է արագ և հեշտությամբ անցնել ընթացիկ զրույցին: Ծանուցման վարագույրի միջոցով հնարավոր կլինի նաև պատասխաններում նկարներ ավելացնել՝ անմիջապես մուտք չգործելով մեսենջեր:

Android-ի մշակողներն արձագանքել են նոր ֆորմատի դիսփլեյներով սմարթֆոնների մի ամբողջ շարքի ի հայտ գալուն: ՕՀ-ի նոր տարբերակը ստացել է հարթ էկրանների աջակցություն և բարելավում՝ պերֆորացիաներով ու կտրվածքներով էկրանների աշխատանքի համար (այն դեպքում, երբ անհրաժեշտ կլինի օգտագործել դիսփլեյի ծայրամասային հատվածները): Ընդլայնված է նաև նեյրոցանցերի և մեքենայացված ուսուցման ապահովումը:

Մի շարք թարմացումների շարքում, 10-րդ տարբերակի համեմատ, կարելի է նշել զանգերի ֆիլտրացիայի ոլորտում նորարարությունը (զանգից հետո էկրանի տեսանելիության կարգավորման հնարավորություն՝ սպամերի ցանկում կամ հեռախոսագրքում արագորեն ավելացնելու համար), կատարելագործված ծրագրային ինտերֆեյս՝ Wi-Fi-ով օպտիմալ կապի ընտրությամբ, համակարգի թարմացվող մոդուլների քանակի ավելացում (այստեղ դրանք 22-ն են՝ նախորդի 12-ի փոխարեն):

Նշվում է, որ նախորդ տարի Google-ը հրաժարվել էր բջջային ՕՀ-ի «քաղցրավենիքային» անվանումներից (Android 8-ը ստացել էր Oreo անվանումը, իսկ Android 9-ը՝ Pie): ՕՀ-ի նոր տարբերակը, Android 10-ի նման, հավելյալ անվանում չի ունենա:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021