Վալերիյ Օսիպյանը նույնպես հրաժարականի դիմում է գրել. ԶԼՄ-ներ. (upd.)

Հաղորդվում է, որ հրաժարական են ներկայացնելու ուժային բոլոր կառույցների ղեկավարները:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նույնպես հրաժարական է տալու: Հաղորդվում է, որ այսօր վարչապետի գլխավորությամբ կայացած Անվտանգության խորհրդի նիստում խոսվել է ԱԱԾ տնօրենի ազատման մասին։ Տեղեկություններ կան նաև, որ թեժ քննարկումից հետո ոստիկանապետը Նիկոլ Փաշինյանին հաղորդել է հրաժարական ներկայացնելու մտադրության մասին: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վաղը կհրապարակվի նրա ազատման հրամանագիրը։

Տեղեկություններ են տարածվում, որ վարչապետն Օսիպյանին առաջարկել է զբաղեցնել իր գլխավոր խորհրդականի պաշտոնը: Օսիպյանը մերժել է առաջարկը: Մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ՝ հրաժարական են ներկայացնելու բոլոր ուժային կառույցների ղեկավարները։

Հիշեցնեն՝ սեպտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն էր ստորագրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ: Նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է Վանեցյանի ազատման հրամանագիրը:

UPD 1. ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը հաղորդել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Հաղորդվում է, որ նախագահը շուտով կստորագրի համապատասխան հրամանագիրը:

UPD 2. ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն Ազգային ժողովում լրագրողների հարցին ի պատասխան նշել է, որ պաշտոնից ազատվելու մտադրություն չունի և այդպիսի հարց չի քննարկվել:

UPD 3. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Վալերիյ Օսիպյանին Ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021