ԶԼՄ-ներն ու սոցցանցերի օգտատերերը ապատեղեկատվության հրապարակման դեպքում պատասխանատվության կենթարկվեն

Փոխնախարարը շեշտել է, որ խուճապ առաջացնող լուր է համարվում ոչ միայն անմիջապես կորոնավիրուսի վերաբերյալ ոչ հավաստի տեղեկությունը, այլ, օրինակ, այն, որ խանութներում ապրանքը չի բավականացնում:

Արտակարգ դրության իրավական ռեժիմում արգելված է կորոնավիրուսի թեմայով ոչ պաշտոնական, ինչպես նաև խուճապ առաջացնող տեղեկատվության հրապարակումը: Կարգը խախտելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը հայտարարել է, որ զանգվածային լրատվության միջոցներից մի քանիսը և համացանցի օգտատերեր խախտել են Արտակարգ դրության նորմերը: Փոխնախարարի խոսքով` որոշ դեպքերում հրապարակվել է պաշտոնականից տարբերվող տեղեկատվություն:

Նախօրեին ուշ երեկոյան ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ցուցումներ են տրվել նաև զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանքների կարգավորման ուղղությամբ։

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում / © Police RA

Փոխնախարար Դանիելյանն ընգծել է, որ ԶԼՄ-ներից բացի, սոցցանցերում նույնպես պետք է պահպանել կարգը: Նրա խոսքով՝ օգտատերերի կողմից նույնպես պաշտոնական տեղեկատվությանը չհամապատասխանող հրապարակումներ են եղել:

Արտակարգ դրության շրջանակներում ապատեղեկատվության, պաշտոնական տեղեկություններին չհամապատասխանող հրապարակումների և խուճապ առաջացնող լուրերի հարցերով զբաղվում է ՀՀ ոստիկանությունը:

Վահե Դանիելյանի ասուլիսը / © Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Փոխնախարարը շեշտել է, որ խուճապ առաջացնող լուր է համարվում ոչ միայն անմիջապես կորոնավիրուսի վերաբերյալ ոչ հավաստի տեղեկությունը, այլ, օրինակ, այն, որ խանութներում ապրանքը չի բավականացնում:

Դանիելյանը նշել է, որ ավելի վաղ հանդիպել է մի շարք լրատվամիջոցների գլխավոր խմբագրերի հետ, պարզաբանել արտակարգ դրության ռեժիմում աշխատելու առանձնահատկությունները և հույս հայտնել, որ լրագրողները կպահպանեն պահանջվող նորմերը: Հակառակ դեպքում կենթարկվեն պատասխանատվության:

Հաղորդվում է, որ որոշ օգտատերերի ոստիկաններն արդեն այցելեն են և բարեհամբույր կերպով խնդրել են հեռացնել որոշ հրապարակումներ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021