Պեկինին կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկությունը թաքցնելու մեջ մեղադրող վիրուսոլոգը փախել է Հոնկոնգից. Fox News

ԱՄՆ-ում ապաստանած չինացի վիրուսոլոգը հայտնել է, որ իշխանություններն ավելի շուտ են իմացել կորոնավիրուսի և նրա առանձնահատկությունների մասին, քան հայտարարել են: ԱՀԿ-ն և Չինաստանը կտրականապես հերքել են վիրուսի մասին տեղեկությունները թաքցնելու հանգամանքը:

Լի-Մեն Յանի կարծիքով՝ չինական իշխանությունները կորոնավիրուսի մասին ավելի շուտ են տեղյակ եղել, քան այդ մասին հայտարարել են: Նրա խոսքով՝ իր ղեկավարությունը չի ընդունել հետազոտության արդյունքները, որը նա իրականացրել և որը կարող էր կյանքեր փրկել:

Բժշկուհի Լի-Մեն Յանն ապրիլի 8-ին է փախուստի դիմել՝ Հոնկոնգից ուղևորվելով դեպի ԱՄՆ: Նրա պնդմամբ՝ իր լաբորատորիայի ղեկավարությունը պարտավոր էր ԱՀԿ-ին հայտներ պահել կարևոր տեղեկությունը, հատկապես երբ նոր վիրուսը սկսեց արագորեն տարածվել 2020թ. սկզբին:

Յանը նշել է, որ չինական իշխանությունները ներկայումս փորձում են վնասել իր հեղինակությունը, կառավարության գործակալները կիբեր հարձակումներ են գործում՝ նպատակ ունենալով լռեցնել գիտնականին: Նա վստահ է, որ կյանքը վտանգված է. հնարավոր է՝ այլևս երբեք չվերադառնա հայրենիք:

Նրա խոսքով՝ եթե իր ունեցած տեղեկությունները փորձեր պատմել Չինաստանում, ապա «կանհետանար»: Այդ պատճառով թաքնվել է ԱՄՆ-ում՝ բոլորին կարևոր տեղեկությունը հայտնելու նպատակով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Չինաստանում գործող ռեֆերենտային լաբորատորիայի մասնագետ Յանի ուսումնասիրություններում արդյունքներով՝ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի վերջին է հայտնի եղել, որ կորոնավիրուսը մարդուց մարդուն է փոխանցվում: Սակայն այդ տեղեկությունը ղեկավարությունն ընդունել է քմծիծաղով:

Բժշկուհի Յանն այս թեմայով խորհրդակցել է Չինաստանի այլ բուժհաստատությունների իր ծանոթների հետ: Նրանցից շատերը կիսել են Յանի մտահոգությունը, սակայն շուտով բոլորը, այդ թվում՝ նրա ամուսինը, ով նույնպես գիտնական է ու նույն լաբորատորիայում է աշխատում, չեն ցանկացել խոսել այդ թեմայով: Յանի խոսքով՝ նրանց պարզապես լռեցրել են: Իրեն էլ են փորձել լռեցնել, այդ պատճառով միայն ԱՄՆ-ում կարող էր հայտարարել իրական պատկերի մասին:

Լի-Մեն Յանը Պեկինին մեղադրում է կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկությունը թաքցնելու մեջ / © Fox News

Լի-Մեն Յանը նշել է, որ թեև կորոնավիրուսի իրական հատկանիշներն ավելի շուտ են հայտնել, սակայն չինական իշխանությունները և ԱՀԿ-ն կեղծել են այդ տեղեկությունները: Բժիշկները, ովքեր ավելի վաղ Յանի հետ համակարծիք էին, սկսել են չխոսել այդ թեմայով:

Յանը ներկայումս ԱՄՆ-ում է, սակայն, ինչպես հաղորդվում է, վտանգ է զգում: Չինաստանում գտնվող իր հարազատները նույնպես վտանգի մեջ են, ծնողները հարցաքննվել են: Սակայն, չնայած դժվարություններին ու վտանգին, Յանը նշել է, որ շարունակելու է պայքարել՝ իրականությունը բացահատելու համար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021