Համացանցում է հայտնվել PlayStation 5-ի ենթադրյալ նոր դիզայնը

Sony-ի ապագա սարքավորման նմուշները կրկին հայտնվել են համացանցում, բայց դեռ հստակ չէ, ինչպես նախորդ անգամները. հնարավոր է` սա էլ վերջնական տարբերակը չլինի:

Sony PlayStation 5-ի խաղային կոնսոլի պաշտոնական ներկայացումը նախատեսված է այս տարվա վերջին, բայց մինչ այդ արդեն համացանց են սպրդել սարքավորման դիզայնի մասին տեղեկությունները: Թվիթերյան օգտատեր Alcoholikaust-ը, ով ամիսներ առաջ արդեն համացանց էր «նետել» ենթադրյալ PS5-ի նկարները, իր օգտահաշվում տեղադրել է սարքավորման դիզայնի նոր տարբերակը:

Այն ավելի տարօրինակ տեսք ունի, քան նախորդ տարբերակները: Սարքավորումը բաղկացած է քառանկյուն, իրար միակցված երկու պլաստիկներից՝ իրարից անջատված յուրօրինակ միջնաշերտով: Ընդ որում՝ ստորին պլաստիկն ունի հավելյալ 2 եռանկյուն «ականջ», որի վրա էլ միացման կոճակն է: Համակարգչի միացման և օդափոխիչի ցանցի համար նախատեսված ինտերֆեյսը, հավանաբար, տեղադրվելու է սարքավորման կենտրոնում:

Alcoholikaust-ը նշել է, որ 100 տոկոսով համոզված չէ, թե սա սարքավորման վերջնական տարբերակն է: Մեկնաբանները, իրենց հերթին, նշել են, որ նման դիզայնն առավել կհամապատասխաներ Xbox-ին. ուշադիր նայելու դեպքում նկատվում է, որ կոնսոլի կառուցվածքը հիշեցնում է X տառին:

Ապագա PlayStation 5-ի տեխնիկական բնութագրերը հրապարակվել են դեռևս 2019թ. ապրիլին, իսկ դեկտեմբերին համացանցում էին հայտնվել սարքավորման ենթադրյալ լուսանկարները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021