Գիտնականները պարզել են՝ իմունային համակարգի կարևոր տարրն ինչպես է խոչընդոտում քաղցկեղի դեմ պայքարին

Եթե այդ մոլեկուլի հակամարմիններն անցնեն փորձարկումները, ապա դա նոր հույս կտա քաղցկեղի իմունաթերապիայի հարցում:

Դարտմուրի գիտնականները հետազոտել են, թե ինչպես է իմունային պատասխանի կարգավորմանը մասնակցող VISTA-յի մոլեկուլը խոչընդոտում իմունային համակարգի հարձակմանը քաղցկեղային բջիջներին:

Իրենց աշխատանքում հեղինակները նկարագրում են, թե ինչպես է VISTA-ն կարգավորում T բջիջների պատասխանները: VISTA-ն (V-domain Ig suppressor of T-cell activation, T բջիջների ակտիվացման V դոմենային իմունոգլոբուլինային սուպրեսոր) իմունային համակարգի «վերահսկող կետերից» մեկն է: Այդ մոլեկուլը մեծ քանակությամբ էքսպրեսացվում է ուռուցքը ինֆիլտրացնող լիմֆոցիտներում: VISTA-ն հակամարմինների հետ համալիր կերպով ճնշում է ուռուցքային բջիջների պոլիֆերացիան:

Բացի այդ, VISTA-ն սահմանափակում է T լիմֆոցիտների ակտիվացման վաղ մակարդակները՝ միաժամանակ կանխելով աուտոիմունային հիվանդությունների զարգացումը: Այդ մոլեկուլը, օրինակ, կարևոր դեր է խաղում տրանսպլանտանտների գոյատևման հարցում՝ պահպանելով իմունային պատասխանն ընդդեմ փոխպատվաստված օրգանի:

T լիմֆոցիտները օրգանիզմի իմունային համակարգի հիմքն են: Դրանք առանձնանում են մի քանի տեսակների, որոնցից յուրաքանչյուրն իմունային համակարգում ունի իր դերակատարությունը: Օրինակ՝ T սպանողները (քիլլեր) ոչնչացնում են քաղցկեղային և մակաբույծներով վարակված բջիջները: T օգնականները (հելփեր) ճանաչում են օտարածին անտիգենները և ակտիվացնում են քիլլերներին և այլ լիմֆոցիտների: Իսկ T սուպրեսսորներն իրականացնում են իմունային պատասխանի կենտրոնական կարգավորումը՝ վերահսկելով դրա ուժը և տևողությունը:

Ինչպես յուրաքանչյուր համակարգ, իմունայինը նույնպես հստակ հավասարակշռության ու «զսպող և հակակշռող» համակարգի կարիք ունի: Այն ապահովում են T սուպրեսսորները, որոնք լռեցնում են արտաքին վտանգների դեմ պայքարի համար անհրաժեշտ T քիլլերների և T հելփերների ակտիվությունը: Եթե վերջիններն արդյունավետ չկառավարվեն, կսկսեն իրենց պահել ինչպես վերահսկողությունից դուրս հայտնված ուժային կառույց. կասկածել բոլորին անխտիր ու կազմակերպել «զանգվածային գնդակահարություններ» սեփական օրգանիզմի բջիջների նկատմամբ: Դա տեղի է ունենում, օրինակ, աուտոիմունային հիվանդությունների դեպքում:

VISTA պրոտեինը, որը բջջային մեմբրանի վրա միավորվում է ռեցեպտորների հետ / © Mehta, Huang, Cohran et al., Cell Reports, 2019

Որպեսզի դա տեղի չունենա, իմունային համակարգն իմունիտետի նվազեցման համար օգտագործում է միացությունների շարք, որոնցից մեկը VISTA-ն է: Ինչպես հայտնի է, այս մոլեկուլի՝ իմունային պատասխանը ճնշող բնույթը կենսական նշանակություն ունի օրգանիզմի համար: Սակայն քաղցկեղի դեպքում այն մահացու է. քաղցկեղային բջիջներն օրգանիզմի ներքին հակածիններն են: Նրանց «դաշնակցային կառուցվածքից» խաբվելով՝ VISTA-ն T բջիջներին թույլ չի տալիս հարձակվել «յուրայինների» վրա, և քաղցկեղն իմունային համակարգի անգործության դեպքում անխոչընդոտ խժռում է օրգանիզմը:

Բայց դրանում կա նաև լավ նորություն. վերջին 10 տարում, երբ դարտմուրյան խումբը զբաղվում է մոլեկուլ-թիրախի, ինչպիսին է VISTA-ն, և դրանց աշխատանքի մեխանիզմների որոնմամբ, գիտնականները մոտեցել են VISTA-յի հակամարմինների մշակմանը:

Հետազոտական խմբի ղեկավար Ռենդոլֆ Նոելը նշել է, որ իրենք տեղեկացել են, որ իմունային համակարգը հանգստի վիճակում պահումը բարդ և շատ ակտիվ գործընթաց է: Մանրամասն ներկայացնելով VISTA-յի դերն իմունային համակարգում՝ գիտնականները կարողացել են մոտենալ այն եզրակացությանը, որ այդ մոլեկուլի առանձնահատուկ արգելափակումը հիվանդներին հնարավորություն է տալիս: Նոելի խոսքով՝ ինչպես և վերահսկող կետերի մյուս բացասական կարգավորիչները, VISTA-յի արգելափակումը քաղցկեղի դեպքում կարող է մեծացնել տիրոջ ընդունակությունը՝ ստեղծելու պաշտպանիչ, ուռուցքին համապատասխան իմունային պատասխաններ:

Այդպիսով, եթե VISTA-յին հատուկ կլինիկական փորձարկումները հաջող անցնեն, քաղցկեղի բուժման ժամանակ VISTA-յի անջատումն իմունային համակարգին թույլ կտա արդյունավետ հարձակում գործելու քաղցկեղային բջիջների վրա: Դա կօգնի առավել ուժգին առաջ մղելու քաղցկեղի թերապիան:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021