Հայաստանը հետաքրքրված է Գյումրիի ռազմաբազայի ընդլայմամբ. Վաղարշակ Հարությունյան

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսքով` Ռուսաստանի ՊՆ ղեկավարության կողմից հաշվի են առնվել տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրողությունները և ձեռնարկվել են քայլեր` բազայի հզորացման ու վերազինման ուղղությամբ, բայց երկրորդ ռազմաբազայի անհրաժեշտություն չկա:

Հայաստանի Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ հայկական կողմը հետաքրքրված է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունների ընդլայմամբ և ուժեղացմամբ:

Նախարարի խոսքով` այդ հարցը մշտապես գտնվել է օրակարգում, և հայկական կողմը հետաքրքրված է դրանում նաև այն պատճառով, որ բազան ամբողջ ծավալով հանդիսանում է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի համատեղ զորախմբի մասը: Հարությունյանի համոզմամբ` ռազմաբազայի ուժեղացումն ու ընդլայնումը կենթադրի համատեղ զորախմբի հնարավորությունների մեծացում:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով` Ռուսաստանի ՊՆ ղեկավարության կողմից հաշվի են առնվել տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրողությունները և ձեռնարկվել են ճիշտ քայլեր` բազայի հզորացման ու վերազինման ուղղությամբ:

Նախարարը նաև հայտարարել է, որ երկրում երկրորդ ռազմաբազա տեղակայելու անհրաժեշտություն չի տեսնում: Հարությունյանն անհրաժեշտ է համարել խոսել ռուսական գործող բազայի որևէ միավորում Հայաստանի արևելյան շրջանները տեղափոխելու հնարավորության մասին: Նրա խոսքով` այդ ուղղությամբ երկրու երկրների ներկայացուցիչների քննարկումներ են ընթանում:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզում ռուսական ռազմաբազան տեղակայվել է 1995թ. միջազգային պայմանագրի հիման վրա: 2010թ. փաստաթղթում փոփոխություններ են մտցվել, և Հայաստանի տարածքում ռազմաբազայի գործողության ժամկետը նախնական 25 տարվա փոխարեն երկարացվել է մինչև 49 տարով` մինչև 2044թ.-ը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021