«Ռուսթավի 2»-ը մնացել է առանց լրագրողների

Աշխատանքից հեռացած հաղորդավարները դրանով իրենց բողոք են արտահայտել: Այսօր եթեր դուրս չեն եկել և՛ լրատվական, և՛ ժամանցային հաղորդումները:

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունում լրատվական և ժամանցային ծրագրերն այսօր եթեր չեն գնացել: Պատճառն այն է, որ լրագիրները և հաղորդավարները հեռացել են ընկերությունից` իրենց բողոքն արտահայտելով նոր ղեկավարության կողմից տեղեկատվական ծառայության ղեկավարի և քաղաքական թոք-շոուն վարողների աշխատանքից ազատման դեմ:

Հեռուսաալիքից հեռանալու մասին հայտարարել է «Կուրյեր» տեղեկատվական ծառայության ողջ անձնակազմը, մշակութային, սոցիալական և ժամանացային թեմաներ լուսաբանող առավոտյան թոք-շոուի վարողները:

Լրագրողները սոցցանցերում մեկնաբանել են իրենց հեռացումը՝ ափսոսանք հայտնելով երկար տարիների աշխատանքից հետո հեռուստաալիքը լքելու կապակցությամբ:

Մեկնաբանությունը՝ «Մենք հեռացանք»

Նախօրեին ուղիղ եթերի ժամանակ հեռուստադիտողներին հրաժեշտ էին տվել եզրափակիչ լուրերի՝ «Կուրյերի» հաղորդավարներ Դիանա Ջոջուան և Միշա Սեսիաշվիլին:

Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ երկարատև դատական գործընթացից հետո՝ 2019թ. հուլիսի 18-ին, դատարանի որոշմամբ հեռուստաընկերությունն անցել է նախկին սեփականատերերից մեկին՝ իշխանություններին մոտ կանգնած գործարար Կիբար Խալվաշիին:

Հաղորդվում է, որ 2012թ. Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո «Ռուսթավի 2»-ը խիստ քննադատաբար է վերաբերվել միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կառավարությանը՝ հանդես գալով պրոարևմտյան կողմնորոշմամբ: Այստեղ հեռուստաընկերությունն իր աջակցությունն է ցուցաբերել Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը, որի ղեկավարը նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին է:

«Ռուսթավի 2»-ի նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի նկատմամբ պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով քրեական գործ էր հարուցվել, որը դեռ ավարտված չէ: Գվարամիան այժմ նոր հեռուստաընկերություն է հիմնադրում՝ «Մտավարի արխի» («Գլխավոր ալիք»), պատրաստակամություն է հայտնել նախկին աշխատակիցներին ընդունել աշխատանքի՝ մինչև երկուշաբթի օրը որոշելու ժամանակ տալով ցանկացողներին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021