Մարիա Շարապովան հայտարարել է մարզական կարիերան դադարեցնելու մասին

Թենիսիստուհին խոստովանել է, որ կկարոտի մարզումները: Նա հաղթել է 39 մրցաշարում, վաստակել 38,7 մլն դոլար մրցանակային գումար:

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան Vanity Fair ամսագրի իր սյունակում հայտարարել է կարիերան դադարեցնելու մասին: Նա պատմել իր մարզական կարիերայի մասին՝ նշելով, որ թենիսին հրաժեշտ է տալիս:

Շարապովան գրել է, որ իր հաջողության գրավականը եղել է երբեք հետ ու առաջ չնայելը: Նրա խոսքով՝ հաջողության ճանապարհին ամենաարդյունավետը համարվել է ոգու ուժը:

Թենիսիստուհին նշել է, որ կարոտելու է մեծ սպորտին, մարզումներին ու օրակարգին: Նրա խոսքով՝ թենիսն իր համար լեռ է եղել, ճանապարհն անցել է անապատներով ու անհարթ ուղիներով, բայց բարձունքից տեսարանն անհավատալի է եղել:

Շարապովան հայտնել է, որ մարզական կարիերայի ավարտից հետո շարունակելու է ձգտել հաղթանակների՝ ինչ էլ որ առջևում սպասվի: Բացի այդ, նա խոստովանել է, որ զբաղվելու է այլ գործերով. ընտանիքով ու պարային մարզումներով:

Մարիա Շարապովան Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) 39 մրցաշարերի հաղթող է: 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, հինգ անգամ հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում:

2016թ. մարտին հայտնի էր դարձել, որ մարզուհու դոպինգ-թեստում մելդոնիում արգելված դեղամիջոց է հայտնաբերվել, ինչի պատճառով Շարապովան երկու տարով որակազրկվել էր: Թենիսիստուհին լրագրողներին պատմել էր, որ դեղամիջոցն օգտագործել է 2006թ.՝ թերապևտիկ նպատակներով: Որակազրկման ժամկետն ավարտվել է 2017թ. ապրիլին:

WTA-ում վերջին հաղթանակը Շարապովան տարել է նույն տարում՝ Չինաստանի Տյանցզին քաղաքում: 2020թ. փետրվարի վերջի դրությամբ Շարապովան WTA-յի վարկանիշում 373-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Ասոցիացիայի տվյալներով՝ իր կարիերայի ընթացքում մարզուհին վաստակել է 38,7 մլն դոլար մրցանակային գումար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021