Կարո Փայլանին ու մյուս քրդամետներին Ստամբուլի ոստիկանները շրջափակել են

Փայլանը դուրս էր եկել քաղաքացիներին կուսակցության համաժողովի մասին ազդարարելու: Արգելված հավաքը խոչընդոտելու նպատակով նրան շրջափակել են, որպեսզի քաղաքացիները նրա շուրջը չհամախմբվեն:

Թուրքական ոստիկանությունը շրջափակել է Ստամբուլում երթի դուրս եկած քաղաքական գործիչներին, այդ թվում՝ հայազգի պատգամավոր Կարո Փայլանին: Քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Անկախության փողոցում փորձել են համախմբել հանրությանը՝ նոյեմբերի 3-ին կայանալիք համաժողովի մասին ազդարարելու:

Ստամբուլի ոստիկանությունն արգելել է կազմակերպել հավաքներ, սակայն քրդական կուսակցության ներկայացուցիչները, որոնց թվում է նաև Փայլանը, չեն ենթարկվել ոստիկանությանը և քաղաքացիներին կոչ են արել միանալ իրենց: Արդյունքում ոստիկանները շրջափակել են պատգամավորներին՝ քաղաքացիներին թույլ չտալով համախմբվել նրանց շուրջը:

Փայլանը և մյուս քրդամետ պատգամավորները Ստամբուլում երթ են անում / ©ahvalnews.com

Օրենսդիրները բարձրաձայնել են, որ իշխանությունները փորձում են խոչընդոտել իրենց կուսակցության հերթական համաժողովի կայացմանը: Հաղորդվում է, որ այս համաժողովում քննարկվելու է թուրքական կառավարության կողմից երկրի արևելյան քրդաբնակ շրջաններում շարունակվող պաշտոնանկությունների հարցը:

Կարո Փայլան, ոստիկաններ, Ստամբուլ / ©haberdar.com

Այս տարվա մարտ ամսին Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո տեղական իշխանությունները պաշտոնանկ են արել քրդամետ ԺԴԿ քաղաքապետերին և նրանց փոխարեն նշանակել իրենց ներկայացուցիչներին:

Պատգամավորները շրջել են Ստամբուլի փողոցներով՝ հայտարարելու այդ մասին և քաղաքացիներին ազդարարելու, որ կուսակցության համաժողովը կայանալու է Ստամբուլի Քյուչուկչեքմեջե թաղամասում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021