Հայաստանում կորոնավիրուսով 64 մարդ է վարակված. ԱՆ (upd.)

Ալինա Նիկողոսյանի հաղորդմամբ՝ վարակվածության նոր դեպքերից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված: Վարակվածության դեպքերի թիվը Հայաստանում դարձավ 64 դեպք: Նրանցից 1-ն առողջացել է:

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք:

Հաղորդվում է, որ վարակվածության նոր դեպքերից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված: Վարակվածության դեպքերի թիվը Հայաստանում դարձավ 64 դեպք: Նրանցից 1-ն առողջացել է:

Առողջապահության նախարարությունը կոչ է անում խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե’լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո, գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմել բժշկի:

UPD 1. Նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հասել է 72-ի:

Նախարարի խոսքով՝ 1-ը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ, իսկ մյուս 7-ը` «արտադրամասի»:

UPD 2. Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում 78 է: Նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ վերջին 6 դեպքերը կապ ունեն «արտադրամասի» հետ:

Նախարարը նշել է, որ նոր վարակվածները գանգատներ չեն ունեցել. կորոնավիրուսը հաստատվել է միայն թեստավորումից հետո: Օրվա վերջում, ըստ նախարարի, մեկուսացվածների ընդհանուր թիվը կլինի շուրջ 600:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021